Հղիության 30-րդ շաբաթ

30-31-րդ շաբաթում պետք է ուշադիր լինել սեփական զգացողությունների, արգանդում շարժումների, երեխայի հարվածների հանդեպ։
Պտղի զարգացման փուլ
Պտղի երկարությունը 35-37 սմ է, կշիռը` 1200-1300գր: Գլխուղեղի մեծ կիսագնդերը զարգանում են` ծածկելով ուղեղի մնացյալ մասերը: Շատանում է ուղեղի կեղևի գալարների թիվը: Մեծ ուղեղը զարգացման բարձր աստիճանի է հասնում ներարգանդային կյանքի վերջում` պայմանավորված իր ակտիվ գործունեությամբ:
Ծնվելուց 2-3 ամիս առաջ պտուղը հստակ շարժումներով արձագանքում է արտաքին հանկարծակի ձայնային գրգռիչներին․ ձայնի կրկնության դեպքում աստիճանաբար իջնում է շարժողական հակազդեցությունը, այնուհետև դադարեցնում է շարժումները:
Եթե դրանից հետո այլ գրգռիչներով դրդեն, այդ թվում` այլ ձայնով, ապա կրկին կդիտվի պտղի շարժողական արձագանք: Այսպիսով` մարդու զարգացման (օնտոգենեզ) ներարգանդային կյանքի երկրորդ կեսում կեղևի գործունեությունն արդեն կարելի է սհմանել որպես կողմնորոշիչ-հետազոտական: Արյունաստեղծումը կենտրոնացած է ոսկրածուծում: Ամորձիները փոշտում են:
Սակավաջրությունը 30-րդ շաբաթում
Հնարավոր խնդիրներից խուսափելու համար ժամանակին կատարեք հետազոտությունները, ՈւՁՀ-ն և հետևեք բժշկի խորհուրդներին։ Այդ շրջանում հնարավոր է սակավաջրություն ախտորոշել։ Այն կարող է վկայել կնոջ օրգանիզմում առկա որևէ խանգարման մասին։
Կարդացեք՝ Պտղաջրի սակավություն
Ախտորոշումը կատարվում է միայն լիարժեք հետազոտությունից հետո։ Կնոջը հատուկ բուժում է նշանակվում։