Հղիության 29-րդ շաբաթ

Հղիության 29-րդ շաբաթ

Քսանիներորդ շաբաթում կարևորվում է քաշի վերահսկումը։ Լսեք ձեր բժշկի խորհուրդները։ Ավելորդ քաշը կխանգարի և՛ ձեզ, և՛ երեխային՝ տարաբնույթ խնդիրների առջև կանգնեցնելով։

Կարդացեք՝ Քաշի ավելացումը հղիության ընթացքում․ երբ և որքան

Այրոցը, սրտխառնոցը, մեջքի ցավը, անքնությունը քսանիներորդ շաբաթվան բնորոշ խնդիրներ են, բայց հնարավոր է կանխարգելել դրանք։ Հարկավոր է կերակուրն ուտել փոքր չափաբաժիններով և այրոցն այնքան էլ չի զգացնի։

Անհարմար դիրքով մի նստեք, հարմարավետ կոշիկ հագեք և մեջքի ցավը նույնպես չի զգացնի։ Հնարավորության դեպքում նույն ժամին քնեք և լավ օդափոխված սենյակում։

Կարդացեք՝ Հագուստը հղիության ընթացքում․ երրորդ եռամսյակ

Պտղի զարգացման փուլ

Պտղի երկարությունը 35 սմ է, կշիռը` 1100-1200գր: Մաշկի ճարպային քսուքը լավ արտահայտված է։ Այն մեկուսացնող նշանակություն ունի և նյութափոխանակության գործընթացի համար էներգիայի աղբյուր է:

Աչքերը մասամբ բաց են: Կան թարթիչներ: Թոքերը պատրաստ են գազափոխանակության: Այս ժամանակահատվածում վաղաժամ ծնվելիս նորածիններն ուղեկցող հիվանդությունների բացակայության և մասնագիտական խնամքի պայմաններում կարող են ապրել:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…