Հղիության 28-րդ շաբաթ

Հղիության 28-րդ շաբաթ

Քսանութերորդ շաբաթն արդեն երրորդ եռամսյակն է։ Դեռ երկար ժամանակ կա մինչև ծննդաբերությունը, սակայն պետք է սկսել նախապատրաստվել։

Կարդացեք՝ Նախապատրաստվել ծննդաբերությանը․ ինչպե՞ս

Պտղի զարգացման փուլ

Պտղի երկարությունը 35սմ է, կշիռը`1000-1100գր: Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած: Մաշկը կնճռոտ է, նուրբ` պատված պանրանման քսուքով: Պտղի մաշկից սկսում են անհետանալ աղվամազերը`բացառությամբ ուսագոտու:

Ձևավորվում է գլխի մազածածկը: Քթի ու ականջի աճառները փափուկ են: Եղունգները չեն հասնում մինչև դաստակի ու ոտնաթաթերի մատների ծայրերը: Բացվում են աչքերը: Աչքերից վերանում է բբային փառը:

Արձանագրվում են ծծողական և կլլման շարժումները: Վաղաժամ ծննդաբերության դեպքում երեխան ուղեկցող հիվանդությունների բացակայության և մասնագիտական օգնության դեպքում կարող է ապրել:

Այդ ժամկետում ծնված նորածնի ճիչը մոր ձայնային հատկանիշներն է կրկնում, ինչը վկայում է ներարգանդային կյանքում պտղի կողմից մոր խոսքի ընկալման մասին:

Պտղի խաղը

Երեխան բավականին ակտիվ է։ Մայրը կարող է պարզ տեսնել փոքրիկի շարժումը։ Նրա ակտիվությունը կշարունակվի մինչև երեսուներկուերորդ շաբաթ, որից հետո նրա տեղն արգանդում կնեղանա, իսկ ակտիվությունն էլ մի փոքր կնվազի։

Կարդացեք՝ Մայրական երջանկության առաջին պահերից մեկը՝ պտղի խաղը

Ռեզուս-կոնֆլիկտի հետազոտություն

Եթե մոր ռեզուս-գործոնը բացասական է և երկրորդ հղիությունն է, բժիշկն ամենայն հավանականությամբ հակամարմինների հայտնաբերմանն ուղղված հետազոտություն կնշանակի։ Այն հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի ախտորոշել զարգացող ռեզուս-կոնֆլիկտը։

Կարդացեք՝ Ռեզուս-կոնֆլիկտ

ՈւՁՀ կատարում են միայն հատուկ ցուցման դեպքում։

views 130424
«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ