Կորոնավիրուսը և հղիությունը․ ինչպիսի՞ ռիսկեր կան ապագա մոր համար

Կորոնավիրուսը և հղիությունը․ ինչպիսի՞ ռիսկեր կան ապագա մոր համար

Ինչպես է քովիդ-19-ն ազդում հղի կանանց վրա:

Բժիշկները դեռ քիչ բան գիտեն այն մասին, թե ինչպես է վիրուսն ազդում պտղի զարգացման վրա: Այնուամենայնիվ, քովիդով վարակման դեպքում հղի կանայք այլ առողջ մեծահասակների համեմատ ավելի ծանր ախտանիշներ չեն ցուցաբերում։ Հղի կանայք սովորաբար ունենում են հիվանդության թեթև կամ միջին ախտանիշներ՝ հազ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ և համի-հոտի կորուստ: Կանանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի օրվա ընթացքում: Հղի կանայք հազվադեպ են ունենում ծանր ախտանիշներ, եթե խնդիրներ ունեն՝ կապված սրտի, ասթմայի, շաքարախտի, երիկամների  կամ լյարդի հետ։ Նրանք գտնվում են ռիսկային հատուկ խմբում և խորհուրդ է տրվում մնալ տանը և հնարավորության դեպքում խուսափել ցանկացածսոցիալական շփումներից:

Հղի կանանց համար որոշ վիրուսներ բավականին վտանգավոր են, բայց չկա ապացույց, որ քովիդ-19-ը պատկանում  է այս կատեգորիային:Կա՞ արդյոք վաղաժամ ծննդաբերության ռիսկ:Ըստ տվյալների՝ կան քովիդով վարակված կանայք, որոնք վաղաժամ են ծննդաբերել: Այնուամենայնիվ, վաղաժամ ծննդաբերության ճշգրիտ պատճառները դեռ անհայտ են: Հղիության ընթացքում աճող պտուղը սկսում է ճնշում գործադրել թոքերի և կնոջ սրտի վրա՝ դժվարացնելով արյան շրջանառությունը: Եթե ապագա մայրը ծանր է տանում քովիդ -19-ը, կարող է վատթարանալ նրա վիճակը, և  շնչառության հետ դժվարություններ առաջանան: Նմանդեպքերում բժիշկները շատ ուշադիր են հետևում հիվանդանոցում գտնվող կնոջը: Չկան ապացույցներ, որ հիվանդությունը հանգեցնում է վիժման:

Արդյոք վիրուսը փոխանցվո՞ւմ է մորից պտղին:

Դա հնարավոր է: Կան մորից կորոնավիրուսով վարակման մի քանի դեպքեր, բայց բոլոր նորածինները վերականգնվել և առողջ դուրս են գրվել հիվանդանոցից:

Սակայն դժվար է պարզել, թե երբ է տեղի ունեցել երեխայի վարակումը՝ արգանդում, ծննդաբերության ժամանակ, թեծնվելուց հետո առաջին պահերին։ Բրիտանական Թագավորական քոլեջի մանկաբարձներն ու գինեկոլոգները պնդում են, որ չկան ապացույցներ՝ երեխայի զարգացման վրա վիրուսի բացասական ազդեցության վերաբերյալ։Ինչ անել, եթե հղի եք և կասկածում եք, որ վարակվել եք կորոնավիրուսով: Ապագա մայրերին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ և հետաձգել պլանավորված այցերը բժշկին։ Քանի որ հղիները պլանային այցեր են ունենում և պետք է կոնսուլտացիաներ անցնեն, բժիշկները փորձում են հնարավորինս քչացնել այցերը։Եթե գրիպին բնորոշ ախտանիշներ ունեք, դուրս  մի եկեք տնից և խորհրդակցեք բժշկի հետ: Իսկ եթե ունեք պլանավորած այց բժշկին, տեղեկացրեք նրան ձեր ախտանիշների մասին և հետաձգեք այցը:

Քովիդ-19-ի ախտորոշման դեպքում, եթե հիվանդությունը  թեթև  ձևով է ընթանում, հղի կանայք կարող են բուժում ստանալ տանը՝ թերապևտի վերահսկողությամբ: Հիվանդության չափավոր կամ ծանր ձևով ընթացքի դեպքում անհրաժեշտ է հոսպիտալացում:

Հիվանդության դեպքում կանանց մեծ մասն ունենում է թեթև ախտանիշներ, որոնք անցնում են մի քանի օրվա ընթացքում:

Բայց եթե ձեր ինքնազգացողությունը վատթարանում է, զանգահարեք շտապօգնություն:Կարելի՞ է հղիներին շարունակել աշխատանքը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում։Եթե հղի եք և կարող եք աշխատել առանց տնից դուրս գալու, շարունակեք:

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 

 

 


 


 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…