Հարթաթաթությունը հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո

Հարթաթաթությունը հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո

 

Հղիության ընթացքում հաճախակի գանգատներից է ոտքերի ցավը, որը կարող է
ունենալ տարբեր պատճառներ: Կապված հորմոնալ ֆոնի փոփոխության հետ,
երբ բարձրանում են պրոգեստերոնի և ռելակսինի չափաբաժինները, հյուսվածքներում (որը բնականոն ընթացք է) քաշի ավելացմանը զուգահեռ հնարավոր է ոտնաթաթի կառուցվածքային փոփոխություններ՝ հարթաթաթություն, առաջին մեծ
մատի դեֆորմացիաներ, եղունգների ներաճում և այլն...


Հարթաթաթության պատճառները հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում՝ հատկապես երկրորդ և երրորդ
եռամսյակներում: Իգական սեռի ոտնաթաթը կարող է դեֆորմացվել մկանների և
ջլերի վրա ազդող բարձր տոնուսի պատճառով։


Կանանց մոտ, ովքեր նախքան հղիությունն ակտիվորեն զբաղվում են սպորտով և
հետևում իրենց առողջությանը, հարթաթաթության զարգացման ռիսկը մինիմալի
կարող է հասնել: Հակառակ դեպքում, մանավանդ, երբ կինը մեծ քանակությամբ
կիլոգրամներ է կուտակում, ոտնաթաթը լայնանում է, և նույնիսկ առաջանում է
ոսկորների դեֆորմացիա:


Հղիության ընթացքում հարթաթաթության կանխարգելմանը բավարար
ուշադրություն դարձնելու դեպքում հնարավոր է խուսափել խնդիրներից: Սա
կարևոր է, քանի որ ծննդաբերությունից հետո երիտասարդ մայրը ժամանակ չի
ունենում հիվանդության բուժման համար, որը կարող էր ժամանակին կանխվել:
Հղիության ընթացքն ավելի թեթև դարձնելու և պաթոլոգիայի զարգացման ռիսկի
նվազեցման համար մասնագետները խորհուրդ են տալիս կանանց օգտագործել
կոշիկի համար նախատեսված հատուկ ներդիրներ:


Կանխարգելիչ նպատակներով՝ հարթաթաթությունից խուսափելու համար հղի
կանանց խորհուրդ է տրվում հագնել հարմարավետ կոշիկներ: Կոշիկ ընտրելիս
կարևոր է հաշվի առնել որոշակի չափանիշներ.


• Հարթաթաթության ռիսկը նվազագույնի հասցնելու համար հղիությունից
հետո անհրաժեշտ է ընտրել ավելի լայն ճակատով կոշիկներ
• Սկսել օգտագործել պոդոլոգի կողմից առաջարկվող օրթոպեդիկ ներդիներ
• Փորձել ընտրել բնական հումքից կարված կոշիկներ


Որպեսզի հղիությունից հետո հարթաթաթություն չառաջանա, դուք պետք է լսեք
ձեր մարմնին: Օրվա վերջում ոտքերի ծանրության զգացումը և այտուցը վատ
նշաններ են, որոնց դեպքում անհրաժեշտ է կրել հատուկ սեղմող գուլպաներ։
Մերսման դերը հարթաթաթության դեպքում
Հղիության ընթացքում հարթաթության կանխարգելման և բուժման համար
օգնում է ոտնաթաթերի մերսումը: Դրա իրականացման համար կան տարբեր
արդյունավետ մեթոդներ։


Բուժման մեթոդները
Թերապիան միշտ ուղղված է տուժած հատվածի ցավոտ ախտանիշների
վերացմանը և ծանրության տեղաբաշխմանը: Ոտքերի նորմալ գործառույթները
պահպանելու և վերականգնելու համար ամրապնդվում են նաև մկանները:
Կան ծննդաբերությունից հետո առաջացած հարթաթաթության բուժման տարբեր
եղանակներ՝ ճիշտ ներդիրի ընտրում՝ պոդոլոգի կողմից առաջարկվող և որոշակի ընթացակարգերի անցկացում կամ հազվադեպ՝ վիրաբուժական։


Հիշեք՝ հարթաթաթությունը վերահսկվող խնդիր է (բայց ոչ մինչև վերջ բուժվող)
Կարևոր է որ ամբողջ հղիության և կերակրման ընթացքում հղին պարբերաբար այցելի նեղ մասնագետի՝ պոդոլոգի։
 
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…