Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

 Խնդիրը քունն է:

Ավելորդ ճարպային շերտից ազատվելու համար առաջին հերթին պետք է սովորեք ճիշտ քնել:

Ինչպես ճիշտ քնել
 
 • Գնալ քնելու ժամը 23-ից ոչ ուշ

• Քնի տևողությունը՝ առնվազն 7-8 ժամ

• Պարտադիր պայման է՝ բացարձակ խավարը (արհեստական լույսի ոչ մի աղբյուր չլինի` գիշերային լույսեր, հեռուստացույց, լուսավորող սարքեր և այլն)։

• Քնելուց 3-4 ժամ առաջ մի՛ սնվեք

Ինչպե՞ս է սա գործում

Վերը նշված պայմաններին չհետևելու դեպքում մեծանում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնի մակարդակը։

• Այն աստիճանաբար բարձրացնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի, մակարդակը

• Այն իր հերթին նպաստում է ճարպի ձևավորմանը, բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մակարդակը։ Սա կարող է առաջացնել 2-րդ տիպի շաքարախտ՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրությունը նվազեցնելու պատճառով: Երբ մենք սկսում ենք զգալ անհանգստություն և ընկճվածություն, այս տհաճ զգացողություններից ազատվելու համար սկսում ենք քաղցր ուտել։

Սոմատոտրոպ հորմոնը՝ աճի հորմոնը, արտադրվում է քնելուց մի քանի ժամ հետո և սկսում է լիպոլիզի գործընթացը՝ ճարպի քայքայումը: Բայց եթե գիշերը ընդունել եք ածխաջրեր, այս հորմոնի սեկրեցումը զգալիորեն կրճատվում է:

Իսկ ոչ առողջ քունը կխաթարի լեպտինի և գրելինի զարգացումը, ինչը կհանգեցնի ախորժակի աճի: Ապացուցված է, որ նորմալ չքնելու դեպքում մենք անգիտակցաբար ուտում ենք 385 կալորիա ավելի շատ։


Ահա՛, թե ոչ առողջ քունը ինչպես կարող է ազդել մեր օրգանիզմի վրա։

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: