Հղիության 22-րդ շաբաթ

Հղիության 22-րդ շաբաթ

Քսաներկուերորդ շաբաթում փոքրիկի օրգանիզմն ավելի կատարյալ տեսք է ունենում։ Նա անքակտելիորեն կապված է մորը նաև հուզականորեն․ մոր բոլոր հույզերն ու ապրումները փոխանցվում են նրան։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում մոր հուզական վիճակի ազդեցությունը երեխայի վրա

Պտղի զարգացումը

Պտուղը կշռում է մոտ 500 գ, երկարությունը 26-28սմ է։ Կլլման ու ծծելու շարժումներ է իրականացնում, ոտքերի երկարությունն սկսում է համապատասխանել մարմնի չափերին: Ծայրանդամները բավականին ուժգին են շարժվում` մկանների ամրությանը ներդաշնակ ուժով: Կմախքն ամրանում է:

Աղվամազերը ծածկում են ամբողջ մարմինը` խտանալով գլխի և պարանոցի շրջանում: Արագորեն աճում է սրտի զանգվածը:

Ողնասյունը կազմված է 33 ողից, 150 հոդից, մոտ 1000 կապանից, որոնք պահում են պտղի մարմնի աճը երկարությամբ, ինչպես նաև նրա զանգվածը:

Ի՞նչ է կատարվում

Կարգուկանոն, ահա գլխավոր որակը։ Քնեք միայն ձախ կողմ թեքված դիրքով, նստելիս հենվեք թիկնակին, ոտքը ոտքին մի գցեք։ Մի վատնեք թանկարժեք ժամանակը, այն ինչ կարողանա անել երրորդ եռամսյակում, արեք հիմա։

Կարդացեք՝ Որո՞նք են հղիության ընթացքում քնելու ճիշտ դիրքերը

Ավելի շատ զբոսնեք, այցելեք թանգարաններ, թատրոն, ցուցահանդսներ և այլն։ Շատերն այդ շրջանում սկսում են աղեկապ (բանդաժ) կրել, որն իչ-որ չափով նվազեցնում է մեջքի վրա ընկած ծանրաբեռնվածությունը։

Կարդացեք՝ Բանդաժը հղիության ընթացքում

Աղեկապ գնելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։ Անհրաժեշտության դեպքում հղիների համար նախատեսված մարմնամարզության կամ յոգայի գնացեք։

Ուլտրաձայնային հետազոտություն

Քսաներկուերորդ շաբաթում նույնպես կարող եք երկրորդ սկրինինգ կատարել։ Բժիշկը կգնահատի երեխայի, ընկերքի և պորտալարի վիճակը։

Կարդացեք՝ Պրենատալ սկրինինգ

ՈւՁՀ-ի ժամանակ հնարավոր է ախտորոշել նաև պտղի զարգացման արատները, պարզել գերջրության կամ սակավաջրության հանգամանքը (եթե կա)։ Սովորաբար նշանակվում է նաև մեզի ու արյան ընդհանուր հետազոտություն։

Սնունդը

Ճիշտ կլինի, եթե սննդի օրագիր պահեք։ Ավելորդ կիլոգրամներն արագ են ավելանում և եթե ձեզ չսահմանափակեք այս կամ այն մթերքն ուտելու հարցում, արագորեն կգիրանաք, ինչն անդրադառնում է հղիության հետագա ընթացքի և ծննդաբերության վրա։

Եթե վիտամինային համալիր եք ընդունում, փորձեք սննդարար նյութերն ստանալ նաև սննդից։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում նվելու ուղեցույց

Խոզի յուղոտ մսի փոխարեն ընտրեք տավարի միսը, մայոնեզով աղցանի փոխարեն՝ ձիթապտղի յուղով բանջարեղենային թեթև աղցանը, անպայման ներառեք ընկուզեղեն, չրեղեն, կաթնաշոռ, շոգեխաշած բանջարեղեն։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…