Ինչո՞ւ է վատանում տեսողությունը հղիության ընթացքում

Ինչո՞ւ է վատանում տեսողությունը հղիության ընթացքում


 Հղիության ընթացքում կնոջ մոտ փոփոխվում է հորմոնալ ֆոնը, մեծանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ ազդում է աչքաբիբերի արյան շրջանառության վրա:

Հղիության ֆիզիոլոգիական ընթացքի ժամանակ պաթոլոգիաների բացակայության դեպքում չեն փոփոխվում ո՛չ տեսողության սրությունը, ո՛չ էլ  կարճատեսության աստիճանը: Բայց եթե առկա են տեսողության պաթոլոգիաներ, այլ օրգանների հիվանդություններ կամ հղիությունն ունի բարդ ընթացք, ապա առաջանում  են տեսողության հետ կապված խնդիրներ:

Հղիության ընթացքում տեսողության վատթարացման ախտանիշներ

• Ապագա մայրիկը կարող է գանգատվել աչքերում առկա այրոցի, չորության, օտար մարմնի առկայության զգացողություններից և կոնտակտային ոսպնյակների կրման անհարմարությունից։ Դա պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխմամբ, որի դեպքում կրճատվում է արցունքագեղձի արտազատումը: Առաջանում է

Մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիա, որը բնորոշ է  «չոր աչքի» ախտանիշին։ Ակնաբույժին դիմելու դեպքում կնշանակվեն արցունքափոխարինիչ կաթիլներ կամ կկատարվի տեսողական շտկում՝ կոնտակտային ոսպնյակներ կրելու փոխարեն:

• Կնոջը կարող է հուզել աչքերի շուրջ առաջացած հիպերպիգմենտացիան (խլոազմա), որը կապված է նաև հորմոնալ ֆոնի հետ: Այս երևույթը բուժում չի պահանջում և  ինքնուրույն անհետանում է ծննդաբերությունից հետո:

• Որոշ հղիներ գանգատվում են տեսողության վատթարացումից: Դա պայմանավորված է նրանով, որ մարմնիհյուսվածքներում առաջանում է հեղուկի կուտակում՝ ներառյալ եղջերաթաղանթը և ոսպնյակները:

Արդյունքում ձևափոխվում են դրանց հաստությունն ու կառուցվածքը, ինչն  էլ ազդում է կարճատեսության կամ աստիգմատիզմի արտահայտվածության աստիճանի վրա։ Սովորաբար այդ փոփոխությունները անցնում են ծննդաբերությանը հաջորդող 2-3 ամիսների ընթացքում: Ահա, թե ինչու հղիության ընթացքում լազերային ռեֆրակցիոն շտկում չի կատարվում:

Որքա՞ն հաճախ է պետք այցելել ակնաբույժին հղիության ընթացքում:

Անկախ նրանից տեսողության հետ կապված խնդիրներ ունեք, թե ոչ, անհրաժեշտ է ակնաբույժին այցելել հղիության 10-14-րդ շաբաթականների ընթացքում՝ որոշելու տեսողական համակարգի վիճակը` հղիության և ծննդաբերության ընթացքում հնարավոր բարդություններից խուսափելու համար:

Աչքի հատակի զննման կարևորությունը հղիության ընթացքում։

Ցիկլոպլեգիայի օգնությամբ աչքի հատակի զննման ժամանակ որոշվում է անոթների վիճակը։ Նրանց փոփոխության աստիճանը որոշելով՝ հնարավոր է կռահել հղիության ընթացքը բարդացնող հիվանդությունների բարդության աստիճանը. հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ, բրոնխիալ ասթմա, ներգանգային ճնշման բարձրացման հետ կապված հիվանդություններ, հղիության ընթացքում սրված գեստոզ, երիկամային անբավարարություն և այլն...

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…