Դաունի համախտանիշի հայտնաբերումը

Դաունի համախտանիշի հայտնաբերումը


Երկար ժամանակ, նախքան երեխայի ծնունդը, այս ժառանգական հիվանդության ախտորոշման միակ մեթոդը պտղաջրերի ուսումնասիրությունն էր։ Ամնիոտիկ հեղուկը նմուշառվում էր հատուկ տեխնիկայի՝ ամնիոցենտեզի միջոցով. շատ բարակ ասեղի օգնությամբ կնոջ որովայնից վերցնում են ամնիոտիկ հեղուկի նմուշը՝ ուլտրաձայնային սարքի հսկողությամբ: Այնուամենայնիվ, մի շարք առանձնահատկություններով պայմանավորված, այս մեթոդը չի կարող օգտագործվել բոլոր հղի կանանց պարագայում։ Այս ընթացակարգին ենթարկվում են միայն ռիսկային խմբում գտնվող կանայք։

Ընթերցեք նաև՝ Ինչպես են ապրում Դաունի համախտանիշով մարդիկ

Դաունի համախտանիշով երեխա կարող է ծնվել ցանկացած զույգի մոտ: Հղիության ընդհանուր սքրինինգի համար մշակվել է ոչ ինվազիվ ախտորոշման տեխնիկա, որի միջոցով հղիի երակից նմուշառված արյան մեջ կարող են հայտնաբերվել բիոքիմիական տարբեր մարկերներ։

Վաղ ախտորոշման մեթոդներից է՝ ՈՒՁՀ-ի միջոցով պտղի օձիքային գոտու չափումը և պտղի քթի ոսկրի վիզուալիզացումը։ Հղիության 11-13/6-րդ շաբաթականների ընթացքում Դաունի համախտանիշի առկայության դեպքում ենթամաշկային հեղուկ է հայտնվում պարանոցի հետևի մասում:

Ամենաարդյունավետը համակցված տեխնիկան է, որն իր մեջ ներառում է օձիքային գոտու հաստության ուլտրաձայնային ուսումնասիրությունը, ինչպես նաև հղիի արյան նմուշի մեջ մի շարք կենսաքիմիական ցուցիչների բնորոշումը (PAPP-A, free β-hCG):

Հղիության 15-րդ շաբաթականից հետո իրականացվում է «քվադրո թեստ», որը իր մեջ ներառում է` ազատ էստրիոլի, ալֆա-ֆետրոպրոտեին շիճուկի, ինգիբին A-ի, ինչպես նաև ընդհանուր խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը:

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով: Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Նույնիսկ եթե մարդը արդեն հիվանդ է մեկ շտամով, նրա դիմադրողականությունը կարող է «չճանաչել» մեկ այլ շտամ:

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Դեղատուփը չպետք է լինի շատ մեծ: Ի վերջո, այն պետք է ունենա միայն առաջին օգնության համար նախատեսված միջոցներ, իսկ հետո անհրաժեշտ է այցելել բժշկի

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Իմունային կարգավիճակը՝ դիմադրողականության որակական և քանակական բնութագրերի համախումբն է