Եթե ոտքերը այտուցվում են

Եթե ոտքերը այտուցվում են


Ոտքերի այտուցը տարածված խնդիր է: Այտուցը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով՝ սխալ ընտրված կոշիկը, հոգնածությունը, շոգը, երկար ժամանակ կանգնելը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ոտքերը հաճախ այտուցվում են աշխատանքային օրվա ավարտին: Քնելուց հետո այտուցը անհետանում է,բայց կեսօրից հետո կրկին հայտնվում: Ստորին վերջույթների այտուցվածության ավելի լուրջպատճառներ կարող են լինել՝ երակների լայնացումը, ավշային խցանումը, հարթաթաթությունը, երիկամների գործառույթների խախտումը, սրտի անբավարարությունը: Հետևաբար, եթե կանոնավոր առաջանում են այտուցներ, հարկ է դիմել բժշկի:

Այտուցը ձևավորվում է արյան արտահոսքի խախտման և ոտքերի երակների վրա հիդրոստատիկ ճնշման զգալի աճի հետևանքով։ Նախ, այն մեծանում է մեծ երակներում, այնուհետ՝ նույնիսկ ամենափոքր անոթներում:

Ինչպես խուսափել ոտքերի այտուցից

Կոշիկը պետք է լինի հարմարավետ, ոչ մի դեպքում սեղմող, ոտքի մատները պետք է պահեն իրենց բնական դիրքը: Ավելի լավ է հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից: Եթե հնարավոր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում կոշիկները փոխել:

Այտուցը կանխելու համար կարող եք ոտքերը մերսել՝ ներքևից դեպի վեր հպումներով, ավշի հոսանքով՝ խթանելով նրա շարժը:

Լարվածությունը մկաններից վերացնելու և արյան «հոսքին» նպաստելու համար կարելի է կրունկ-թաթ վարժությունն անել: Հարկավոր է կրկնել այս վարժությունը 2 ժամը մեկ՝ 5-6 անգամ:

Երեկոյան հեռուստացույց դիտելու ժամանակ փորձեք որևէ հաստ կտոր հովհարաձև սեղմել կրունկներով: Կրկնեք այս վարժությունը 5-6 անգամ:

Օգտակար է ոտաբոբիկ ոտքերով գլորել հատակին գնդիկ կամ փոքր գնդակ։ Սա հիանալի մերսում է: Առավոտյան նախավարժանքի մեջ ներառեք «հեծանիվ» վարժությունը: Եթե սպորտով զբաղվելու համարուժերը չեն ներում, պարզապես մի քանի րոպե բարձրացրեք ձեր ոտքերը և պառկեք կամ նստեք այդ դիրքում:

Նստելով սեղանի շուրջ՝ փորձեք ոտքերը դնել ինչ-որ բարձր բանի վրա: Սա կբարելավի արյան արտահոսքը և կնվազեցնի այտուցվածությունը:

Ոտքերի հոգնածությանը օգնում են տաք լոգանքները։ Բայց պետք չէ մոռանալ, որ դրանք հակացուցված են երակների լայնացման դեպքում:

Կարող եք նաև դիմել կոմպրեսիոն թերապիայի կամ պրեսսոթերապիայի: Սա ապարատային ֆիզիոթերապիայի մեթոդ է, որը հիմնված է հյուսվածքներին սեղմող ազդեցության վրա, ինչի արդյունքում դրանցից դուրս է մղվում արտաբջջային հեղուկի ավելցուկը: Նման բուժումն սկսելուց առաջ անպայման անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…