Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպը ոչ միայն հատուկ սննդակարգն է կամ մարզվելը, այլ միջոցառումների մի ամբողջ համակարգ՝ ուղղված առողջության և օրգանիզմում առկա պաթոլոգիական գործընթացների կանխարգելմանը։ Կանոնների պահպանումը թույլ կտա զգալիորեն երկարացնել կյանքի տևողությունը և բարելավել որակը.
Առողջ ապրելակերպի առավելություններն են՝
• Առողջ ապրելակերպն էական ազդեցություն ունի դիմադրողականության վրա։
Ըստ հարցման արդյունքների, նրանք, ովքեր վերջերս սկսել են վարել առողջ ապրելակերպ, նկատել են ինքնազգացողության և տրամադրության բարելավում: Բացի այդ, առողջ ապրելակերպ վարելու ձգտումը նպաստում է հետևյալ բարելավումներին՝
• նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների կրկնվելու հաճախականությունը,
• արթնանալուց հետո չի նկատվում հոգնածություն, այլ՝ ուժ ու եռանդ,
• մարզվելու ժամանակ նկատվում է տոկունություն,
• նվազում է հարբուխով հիվանդանալու հավանականությունը, իսկ մրսածությունն ավելի հեշտ է հաղթահարվում,
• մաշկը դառնում է ավելի առաձգական և մաքուր:
Առողջ ապրելակերպ վարելու հիմնական մեթոդները
Առողջ ապրելակերպը հիմնված է 7 հիմնական «սյուների» վրա.
• ֆիզիկական ակտիվություն,
• բալանսավորված սննդակարգ,
• վատ սովորությունների բացակայություն,
• հիգիենիկ խնամք,
• լիարժեք քուն և հանգիստ,
• առողջության բարելավմանն ուղղված ընթացակարգեր,
• էմոցիոնալ տրամադրվածություն։
Եթե դուք հետևեք այս բոլոր կետերին, ապա կյանքի որակը և ինքնազգացողությունը զգալիորեն կբարելավվեն։
Առողջ սննդակարգ
Ներքին օրգանների առողջությունը, արտաքին տեսքը, ինքնազգացողությունը և դիմադրողականությունն ուղղակիորեն կախված են ձեր սննդակարգից: Առողջ ապրելակերպը ենթադրում է համային հավելումների, ճարպային արտադրանքի, ներկանյութերի և կոնսերվանտների օգտագործման բացառում կամ առնվազն դրանց կրճատում:
Ահա հիմնական կանոնները.
• Պետք չէ քաղցած մնալ կամ չափից շատ ուտել, քանի որ երկուսն էլ բացասաբար են ազդում ինքնազգացողության վրա:
• Փորձեք հետևել սննդի կալորիականությանը և օրական ընդունեք 1700-1900 կկալ:
• Խմեք մաքուր ջուր: Նպատակահարմար է օգտագործել օրական 1.5-2 լիտր ջուր:
• Նվազեցրեք քաղցրավենիքի քանակը։ Եթե ցանկանում եք քաղցր որևէ բան ուտել, ապա նախապատվությունը տվեք թարմ բանջարեղենին և չորացրած մրգերին։ Կարող եք նաև օգտագործել դառը շոկոլադ, բայց չափավոր քանակությամբ:
• Կերեք օրական առնվազն 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Պետք չէ լիարժեք հագենալ․ վերջում պետք է ունենաք թույլ քաղցի զգացում:
• Օրվա ճաշացանկը պետք է պարունակի միս կամ ձուկ, բանջարեղեն և մրգեր, շիլաներ, ֆերմենտացված կաթնամթերք:
Սնվեք բազմազան
• Ընթրեք քնելուց առնվազն 2 ժամ առաջ,
• Բացառեք արագ սնունդը, ճարպով հարուստ և ապխտած մթերքները։
• Նախապատվությունը տվեք եփած, շոգեխաշած կամ թխված ուտեստներին։Ֆիզիկական ակտիվություն
Եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ապա փորձեք բարձրացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը։ Նորմալ է համարվում օրվա ընթացքում առնվազն մեկ ժամը անցկացնել ակտիվ շարժման մեջ։
Ամենօրյա ֆիզիկական ակտիվության ապահովման համար կարող եք օրը սկսել և ավարտել մարմնամարզությամբ։
Հիգիենիկ խնամք
Անհատական հիգիենան առողջ ապրելակերպի բաղադրիչներից մեկն է: Առաջին հերթին դա վերաբերում է բերանի խոռոչին: Անհրաժեշտ է ատամները խոզանակով մաքրել օրն առնվազն երկու անգամ և ուշադրություն դարձնել բերանի ամբողջ խոռոչի մաքրությանն ու առողջությանը:
Կարևոր է նաև տան մաքրությունը։ Պարբերաբար մաքրեք տունը, կանխեք փոշու կուտակումը, օդափոխեք սենյակները:
Օրվա ռեժիմ
Գիտնականները եզրակացրել են, որ քնի տևողությունը և դրա օրինաչափությունը կարևոր են առողջության և ինքնազգացողության համար: Յուրաքանչյուր անձ պետք է քնի օրական առնվազն 7 ժամ: Միևնույն ժամանակ, ցանկալի է քնել և արթնանալ նույն ժամին: Իհարկե, երբեմն կարող եք բացառություններ անել, օրինակ, հանգստյան օրերին:
Էմոցիոնալ տրամադրվածություն
Նյարդային խանգարումները, գերլարվածությունը և սթրեսները բացասաբար են անդրադառնում տրամադրության, ինքնազգացողության և առհասարակ առողջության վրա: Մի անհանգստացեք այն բանի պատճառով, ինչն ի զորու չեք փոխելու։
Եթե չեք կարող հաղթահարել անհանգստությունը, ապա դիմեք հոգեբանի օգնությանը։Մտածեք դրականի մասին, ցանկացած իրավիճակում գտեք և արժևորեք դրական պահերը: Հիշաչար մի եղեք, մոռացեք բոլոր վիրավորանքները, մի նախանձեք և չարիք մի գործեք: Փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին