Ի՞նչ է կատաղությունը և ո՞ր կենդանիներն են փոխանցում կատաղությունը

Ի՞նչ է կատաղությունը և ո՞ր կենդանիներն են փոխանցում կատաղությունը

Սա մահացու վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված կենդանիների թքի միջոցով և ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Եթե մարդու մոտ արդեն ի հայտ են եկել վարակի առաջին ախտանիշները, ապա զգալի մեծանում է մահացության ռիսկը: Սովորաբար մահը վրա է հասնում շնչարգելության և սրտի կանգի պատճառով, քանի որ վիրուսն ախտահարում է ուղեղի այն հատվածը, որը վերահսկում է այդ գործառույթները:

Ո՞ր կենդանին կարող է փոխանցել մարդուն կատաղություն Մարդկանց վարակման դեպքերի մոտ 99 %-ը կապված է շների հետ։ Բայց կատաղության կրողներ են նաև այլ կաթնասուններ՝

• կատու,

• կով,

• ձի,

• այծ,

• կզաքիս,

• չղջիկ,

• ջրարջ,

• աղվես,

• կոյոտ (մարգագետնային գայլ),

• կուղբ,

• կապիկ,

• ժանտաքիս,

• արջամուկ։

Որո՞նք են կատաղության ախտանիշները Սովորաբար, դրանք ի հայտ են գալիս վարակվելուց 3-12 շաբաթ հետո, երբեմն էլ՝ մեկ տարվա ընթացքում: Դա կախված է նրանից, թե քանի վարակ է ներթափանցել օրգանիզմ և որտեղ է գտնվում վերքը: Եթե կենդանին կծել է մարդու պարանոցից կամ գլխից, ապա ախտանշանները հայտնվում են ավելի վաղ, քանի որ վիրուսը թափանցում է դեպի ուղեղի ավելի արագ։ Կատաղության առաջին ախտանիշները նման են գրիպին. դրանք են՝ տկարություն, թուլություն, բարձր ջերմություն և գլխացավ: Երբեմն լինում է տհաճ զգացողություն վերքի շրջանում: Մի քանի օր անց հայտնվում են հետևյալ ախտանշանները.

• շփոթություն,

• գերակտիվ կամ ագրեսիվ վարքագիծ,

•զգայապատրանք (հալյուցինացիա),

• անքնություն,

• առատ թքարտադրություն,

• ջրվախություն. երբ մարդը վախենում է հեղուկ խմել,

• աերոֆոբիա. վախ միջանցիկ քամուց կամ մաքուր օդից,

• մկանային ջղաձգումներ,

• կլման գործառութի և շնչառության դժվարացում,

• կաթված։ Ի՞նչ անել, եթե կծել է կենդանին Ձեռնարկեք հետևյալ քայլերը հնարավորինս արագ՝
• լվացեք վերքը ջրով և օճառով, ցանկալի է առաջին մի քանի րոպեների ընթացքում:

• ախտահանեք վերքը ալկոհոլի կամ յոդի հիմքով պատրաստված ցանկացած միջոցով և թույլ վիրակապեք։

• մի քանի ժամվա ընթացքում դիմեք բժշկի՝ այցելելով մոտակա բուժհաստատություն։ Բժիշկը կկատարի ներարկումներ, որպեսզի դադարեցնի վարակի տարածումը։ Բայց առավել հաճախ ներարկում են պատվաստանյութ՝ կատաղության դեմ։ Եթե անձը չի ստացել նման պատվաստում ավելի վաղ, ապա նա պետք է մեկ ամսվա ընթացքում 4 ներարկում ստանա:

Իսկ եթե անձը պատվաստված է, ապա բավարար է ստանալ երկու ներարկում՝ մի քանի օրվա ընդմիջմամբ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

Նմանատիպ նյութեր

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…