Ի՞նչ է աուտոիմուն հիվանդությունը և ինչպե՞ս է այն բուժվում

Ի՞նչ է աուտոիմուն հիվանդությունը և ինչպե՞ս է այն բուժվում

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի քրոնիկ պաթոլոգիաների մեծ խումբ է։ Այս հիվանդությունների դեպքում օրգանիզմը բջիջների և հակամարմինների միջոցով «հարձակվում է» առողջ հյուսվածքների կամ օրգանների վրա: Արդյունքում դրանք բորբոքվում և ախտահարվում են:

Ինչու՞ են առաջանում աուտոիմուն հիվանդությունները։ Հիմնականում պատճառը անհայտ է. այն կարող է առաջանալ ցանկացած անձի մոտ: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ հիվանդության առաջացմանը կարող են նպաստել հետևյալ գործոնները.

• Իգական սեռ, վերարտադրողական տարիք,

• Գենետիկ փոփոխություններ,

• Արտաքին գործոններ։ Որո՞նք են աուտոիմուն հիվանդությունները։ Կան 100-ից ավելի աուտոիմուն հիվանդություններ, որոնիցից ամենատարածվածներն են՝

• Առաջին կարգի շաքարային դիաբետ: Այս հիվանդությունն առաջանում է, երբ իմունային համակարգը ախտահարում է ենթաստամոքսային գեղձի բջիջները, ուստի դրանք ավելի քիչ ինսուլին են արտադրում: Արդյունքում՝ գլյուկոզան չի կլանվում օրգանիզմի բջիջների կողմից և վնաս է հասցնում հյուսվածքներին, հիմնականում՝ անոթներին ու նյարդերերին:

• Համակարգային կարմիր գայլախտ: Այս դեպքում հակամարմինները «հարձակվում են» երիկամների, մաշկի, թոքերի, սրտի, ուղեղի և նյարդային համակարգի վրա:

• Ռևմատոիդ արթրիտ: Հակամարմիններն առաջացնում են հոդերի բորբոքում, ինչը հանգեցնում է կարմրության, ցավի և շարժունակության խանգարման, իսկ ժամանակի ընթացքում նաև դեֆորմացիայի:

• Ցրված սկլերոզ: Սա գլխուղեղի և ողնուղեղի հիվանդություն է, որի դեպքում հակամարմինները «հարձակվում են» նյարդաթելերի թաղանթի վրա: Երբ այն մասամբ վնասվում է, ազդանշանները դադարում են հասնել ուղեղին: Արդյունքում՝ մարմնի տարբեր մասեր սկսում են թմրել, առաջանում են ծակծկոցներ ու թուլություն, իսկ հետո առաջանում է պարալիչ։

• Փսորիազ։ Այս դեպքում իմունային բջիջները վնասում են մաշկը, ուստի մաշկի վրա առաջանում են կարմիր ու ցավոտ հատվածներ, որոնք ուղեկցվում են քորով։ Ամենից հաճախ առաջանում են արմունկների, ծնկների, գլխամաշկի, ափերի և ոտնաթաթերի վրա։

• Վասկուլիտ: Արյան անոթների ավտոմատ բորբոքման արդյունքում դրանք սեղմվում են, և առաջանում է արյան հոսքի խանգարում:

Ի՞նչ ախտանիշներ ունեն աուտոիմուն հիվանդությունները

Նրանց ախտանշանները շատ բազմազան են և կախված են պաթոլոգիայի տեսակից և նրա արտահայտվածության աստիճանից: Ինչպե՞ս ապրել աուտոիմուն հիվանդությամբ։ Այս հիվանդությունները քրոնիկ են, և անհնար է ազատվել դրանցից:

Սակայն բժիշկներն ընտրում են համապատասխան բուժում, որն օգնում է մեղմել ախտանիշները և նվազեցնել ռեցիդիվների ռիսկը։
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում