Ինչո՞վ է օմիկրոնը տարբերվում կորոնավիրուսի այլ շտամներից և որքանո՞վ է այն վտանգավոր

Ինչո՞վ է օմիկրոնը տարբերվում կորոնավիրուսի այլ շտամներից և որքանո՞վ է այն վտանգավոր

Ի՞նչ է օմիկրոնը Այն կորոնավիրուսի Sars-Cov-2 շտամն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերին։ ԱՀԿ-ն օմիկրոնը անմիջապես դասեց վտանգավոր շտամների ցանկում։ VOC շտամներն ունեն հետևյալ հատկանիշներից առնվազն մեկը.

• Դրանք առավել ակտիվ են, քան մյուս շտամները և մարդուց մարդ են փոխանցվում։

• Հիմնականում հիվանդությունն ուղեկցվում է արտահայտված ախտանիշներով։

• Ունի նոր ախտանիշներ, որոնք բնորոշ չեն քովիդին։

• Ավելի հեշտ են ճեղքում պատվաստանյութերի պաշտպանությունը, իսկ թերապևտիկ դեղամիջոցներն ավելի քիչ ազդեցություն են ունենում:

Ինչո՞վ է օմիկրոնը տարբերվում դելտայից և այլ շտամներից Առաջին հերթին՝ մուտացիաների քանակով. օմիկրոնն ունի 32-ով ավելի մուտացիաների քանակ, քան ունեն կորոնավիրուսի գրանցված այլ տեսակները։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի փորձագետները նշում են, որ մուտացիաները հանգեցրել են որոշ առանձնահատկությունների առաջացմանը:

Օմիկրոնը հեշտությամբ հաղթահարում է իմունային պատնեշը, և վարակման համար արգելք չեն հանդիսանում ո՛չ պատվաստումը, ո՛չ էլ այն փաստը, որ անձը վերջերս վարակված է եղել կորոնավիրուսով։ Հետևաբար, օմիկրոնի տարածման վտանգն ավելի մեծ է, քան կորոնավիրուսի մյուս տեսակներինը: Սակայն օմիկրոնը, Դելտա-շտամի համեմատությամբ, համարվում է մի փոքր ավելի անվտանգ. հիվանդության ծանր ընթացքն ու մահացության աստիճանն ավելի ցածր են։ Ի՞նչ ախտանիշներ ունի օմիկրոնը Օմիկրոնը դրսևորվում է քովիդին բնորոշ հիմնական ախտանիշներով.

• Ջերմություն Նույնիսկ կրծքավանդակին կամ մեջքին հպվելով կարելի է բարձր ջերմություն զգալ։

• Անընդմեջ հազ Մեկ օրվա ընթացքում հազային 3 նոպա՝ յուրաքանչյուրը մինչև մեկ ժամ անընդմեջ տևողությամբ:

• Հոտի/համի կորուստ կամ փոփոխություն

• Հարբուխ

• Գլխացավ

• Թուլություն, երբ մարդը դժվարանում է նույնիսկ անկողնուց վեր կենալ

• Փռշտոց

• Կոկորդի ցավ Ինչպե՞ս բուժել օմիկրոնը Օմիկրոնի և կորոնավիրուսի այլ շտամների բուժման միջև տարբերություն չկա: Այսօր վիրուսային վարակների դեմ թերապիայի արդյունավետ մեթոդներ գոյություն չունեն: Խորհուրդ տրվող դեղամիջոցները պարզապես ախտանիշները մեղմելու համար են։ Ի՞նչ անել, եթե առկա են օմիկրոնի ախտանիշներ

• Մնալ տանը, ինքնամեկուսանալ, շփման ժամանակ կրել դիմակ:

• Պարբերաբար օդափոխել սենյակը՝ երեք ժամը մեկ:

• Մարմնի բարձր ջերմության դեպքում օրական առնվազն 2 լ հեղուկ խմել։

• Չափել մարմնի ջերմաստիճանը օրական առնվազն երեք անգամ: Բացի այդ, հնարավորության դեպքում, օրական երկու անգամ զարկերակային օքսիմետրի օգնությամբ չափել սատուրացիան (արյան մեջ թթվածնի հագեցածության ցուցիչ), որի մակարդակը չպետք է 95 %-ից ցածր լինի:

• Հարբուխի դեպքում կատարել քթի լվացում աղային լուծույթով:

• Կոկորդի համար օգտագործել ցավազրկող սփրեյ (ցողիչ) և դեղահաբեր: Կարելի է նաև ողողել կոկորդը աղաջրով. կես թեյի գդալ աղ՝ մեկ բաժակ տաք ջրին:

• Եթե մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 38 ° C-ից, ապա հարկավոր է օգտագործել ջերմիջեցնող դեղամիջոց, օրինակ՝ պարացետամոլ:

• Խորհուրդ է տրվում նաև վիտամիններ խմել. C և D վիտամիններ, եթե չկան հակացուցումներ: • Եթե 38 ° C-ից բարձր ջերմաստիճանը պահպանվում է երկու օր կամ ավելի, ապա հարկավոր է տեղեկացնել բժշկին:

• Եթե առկա է շնչահեղձություն, ցավ կրծքավանդակում և սատուրացիան 94 %-ից ցածր է, ապա հարկավոր է զանգահարել շտապօգնություն:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…