Ինչպե՞ս ամրացնել անոթները
Ինչպե՞ս ամրացնել անոթները
Ինչպե՞ս են անոթներ գործում և ինչո՞ւ է անհրաժեշտ ամրացնել դրանք։
Անոթների հիմնական խնդիրը արյան մատակարարումն է օրգաններին և հյուսվածքներին: Ահա երկու պատճառ՝ անոթների առողջության մասին հոգ տանելու համար։
• Որպեսզի դրանք չխցանվեն։
Արյան անոթների պատերը ներսից պատված են հատուկ բջիջներով՝ էնդոթելիումներով: Այն գործում է որպես թափանցիկ պատնեշ՝ թույլ տալով որոշակի նյութերի, ինչպիսիք են ջուրը և լուծարված տարրերը, ներթափանցել արյան հոսքից դեպի շրջապատող հյուսվածքներ և ետ: Միևնույն ժամանակ, այս ֆիլտրն արգելափակում է ավելի մեծ մոլեկուլների՝ տոքսինների մուտքը:
Առողջ էնդոթելիումը ոչ միայն ամբողջական է, այլև ունի հարթ և առաձգական մակերես: Եթե ինչ-ինչ պատճառներով հյուսվածքը վնասված է, ապա վնասված հատվածում արյունն անմիջապես կուտակվում է:
Արդյունքում ձևավորվում է փոքրիկ թրոմբ, որի խնդիրն է ծածկել վնասվածքը և թույլ տալ անոթին վերականգնվել։
Մի տեսանկյունից՝ թրոմբն անհրաժեշտ է, մյուս տեսանկյունից էլ՝ այն խոչընդոտում է արյան հոսքին։Նույնպիսի խոչընդոտ կարող է հանդիսանալ նաև անոթների պատերին կուտակված խոլեստերինը։
Խոչընդոտները ոչ միայն դժվարացնում են արյան հոսքը, այլև քայքայում են անոթների պատերը: Սա հանգեցնում է այլ միկրովնասվածքների և բորբոքումների, ինչպես նաև նոր թրոմբների առաջացման և արյան շրջանառության խանգարումների:
• Որպեսզի պահպանեք դրանց առաձգականությունը։
Առողջ անոթներն ընդլայնվում կամ նեղանում են՝ կախված արյան ծավալից։
Եթե անոթները չեն հասցնում ընդլայնվել, ապա սիրտը կիրառում է լրացուցիչ ջանքեր՝ նրանց միջոցով արյունը մղելու համար: Սա հանգեցնում է սրտի ծանրաբեռնված աշխատանքի, իսկ անոթները, որոնք չեն հասցրել ընդլայնվել, կարող են վնասվել՝ առաջացնելով թրոմբներ։
Ինչո՞ւ են թուլանում անոթները։
Կան տարբեր գործոններ, որոնք վնասում են էնդոթելիումը և նվազեցնում անոթների առաձգականությունը: Ահա դրանցից ամենատարածվածները.
• Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
• Ավելորդ քաշը,
• Արյան բարձր ճնշումը,
• Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
• Արյան մեջ վատ խոլեստերինի բարձր մակարդակը,
• Ծխելը,
• Նստակյաց աշխատանքը կամ կենսակերպը։
Ինչպե՞ս բարձրացնել անոթների առաձգականությունը։
Որպեսզի անոթները երկար ժամանակ մնան ամուր, մաքուր և առաձգական, անհրաժեշտ է հոգալ առողջության մասին. կանոնավոր այցելել բժշկի և վարել առողջ կենսակերպ։
• Հարկավոր է սննդակարգում ներառել հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն։ Դրանք հարուստ են C,K և E վիտամիններով, որոնք անհրաժեշտ են ձեր անոթների պատերի ամրության ու առաձգականության համար:
• Փորձեք շատ տեղաշարժվել, քանի որ ֆիզիկական ակտիվությունը կարևոր է սրտանոթային համակարգի համար: Օրվա ընթացքում անպայման շատ քայլեք, վազեք՝ չափավոր տեմպով, հաճախեք լողի, հեծանիվ կամ չմուշկ վարեք:
Եթե ստիպված եք շատ նստել կամ կանգնել, ապա 30 րոպե ընդմիջումներով փորձեք քայլել և մի փոքր մարզվել:
• Հնարավորինս շատ ջուր խմեք։ Ջուրը նոսրացնում է արյունը և ապահովում է նրա ազատ հոսքը անոթներով՝ թույլ չտալով անոթներին ծանրաբեռնվել: Օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու համար մասնագետները կանանց խորհուրդ են տալիս օրական խմել մոտ 2,7 լիտր հեղուկ, իսկ տղամարդկանց` մոտ 3,7 լիտր:
• Վերահսկեք արյան ճնշումը: Ցածր ճնշումը կարող է արյան շրջանառության հետ կապված խնդիրներ առաջացնել՝ հանգեցնելով անոթների պատերի վնասվածքների: Եթե նկատում եք, որ Ձեր ճնշումը հաճախ է իջնում կամ բարձրանում, ապա դիմեք բժշկի:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Հարթաթաթությունը հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո

Ինչ անել հետագայում վարիկոզով չտառապելու համար

Ինչպես ճիշտ հագնել սեղմող գուլպաներ

Եթե ոտքերը այտուցվում են

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրթոպեդիկ միջատակը և ինչպե՞ս ընտրել այն
