Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա

Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա

Ինտիմ բիոռեվիտալիզացիան մաշկի և լորձաթաղանթի վերափոխումն է՝ առանց վիրահատական միջամտության: Ընթացակարգի հիմնական նպատակը՝ կանանց առողջության երիտասարդացումն ու ամրապնդումն է: Խնդիրներ առաջանում են տարբեր պատճառներով։

Օրինակ՝ ծերացման, ծանր ծննդաբերության կամ դաշտանադադարի դեպքում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք արտացոլվում են նաև սեռական օրգանների վիճակի վրա. հեշտոցի պատերը կորցնում են իրենց տոնուսը, չափերով մեծանում են, ինտիմ հատվածի մաշկը կորցնում է առաձգականությունը, առաջանում է քոր և չորություն:

Բիոռեվիտալիզացիայի ընթացքում սեռական օրգաններ է ներմուծվում հիալուրոնաթթվի հիման վրա պատրաստված հատուկ պրեպարատ, որն ակնթարթորեն «ներծծվում է» բջիջների կողմից, ինչի շնորհիվ դրանք հագենում են խոնավությամբ: Թթուն խթանում է էլաստինի և կոլագենի սինթեզը, ինչի շնորհիվ մաշկը աստիճանաբար հարթ է դառնում։ Ինտիմ հատվածի երիտասարդացման դեպքում պրեպարատի կազմի ազդեցությունը տարածվում է էպիդերմիսի խորքային շերտեր, ինչը հնարավորություն է տալիս հասնել նկատելի արդյունքի առաջին իսկ ընթացակարգից հետո և երկար ժամանակ պահպանել այն:

Ընթացակարգի առավելությունները Բիոռեվիտալիզացիան անվտանգ ընթացակարգ է. հիալուրոնաթթուն 100%-ով համատեղելի է օրգանիզմի հետ, թունավոր չէ, չի առաջացնում բորբոքում և ալերգիկ ռեակցիաներ: Ամբողջ գործընթացը տևում է մեկ ժամից ոչ ավել, իսկ վերականգնողական շրջանն ընդամենը մի քանի օր է։

Ինտիմ հատվածի երիտասարդացման առավելությունները՝

• մաշկը հագենում է խոնավությամբ, դառնում է ավելի առաձգական և զգայուն,

• բարձրանում է էրոգեն հատվածների զգայունությունը,

• անհետանում է քորը,

• անհետանում է սեռական օրգանների պիգմենտացիան,

• անհետանում են կոնքի ցավերը,

• Նորմալանում է հեշտոցի խոնավեցումը,

• Ինտիմ հատվածն ունենում է էսթետիկ տեսք։

Ցուցումներ Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիան գինեկոլոգիական թերապիայի արդյունավետ մեթոդ է: Ընթացակարգն իրականացվում է նաև որոշ պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների բուժման նպատակով:

Այն առաջարկվում է այն բուժառուներին, ովքեր ունեն հետևյալ խնդիրները.

• հեշտոցի պատերի հյուսվածքների փոփոխություններ,

• Չորություն և անհանգստություն սեռական շփման ընթացքում, 

•Բնական ծերացման գործընթացների հետևանքով առաջացած սեռական օրգանների մաշկի հիվանդություններ,

• Զգայունության նվազեցում և այլն:

Հակացուցումներ Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիան չի իրականացվում, եթե առկա է՝

• անհատական անհանդուրժողականություն պրեպարատի նկատմամբ,

• հղիություն և կրծքով կերակրման շրջան,

• սուր բորբոքումներ, չարորակ ուռուցք,

• սուր սոմատիկ հիվանդություններ, արյան հիվանդություններ:

Նախապատրաստում Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիան իրականացվում է առանց պացիենտին հատուկ նախապատրաստման: 
 

  Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 
 
 
 

 
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…