Պերինեոպլաստիկա

Պերինեոպլաստիկա

Պերինեոպլաստիկա՝ մեզոթելերով (հեշտոցի նեղացում՝ թելերի միջոցով)

Թելերի միջոցով պերինեոպլաստիկան նվազագույն ինվազիվ գործընթաց է, որի նպատակը՝ կանանց ինտիմ հատվածի էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրների շտկումն է:

Ընթերցեք նաև՝ Սեռական շուրթերի չորություն

Գաղտնիք չէ, որ շատ կանայք ծննդաբերությունից հետո տառապում են պատռվածքների պատճառով ունեցած կարերից: Գանգատներից են՝ սեռական մտերմության ժամանակ զգայունության նվազումը, հեշտոցային դիսբակտերիոզը և սթրեսային անմիզապահությունը։

Դա պայմանավորված է հեշտոցամուտքի ընդլայնմամբ, որն առաջանում է հետևյալ պատճառներով.

• պատռվածքներից կամ էպիզիոտոմիայից հետո արված թույլ կարեր,

• մկանային և շարակցական հյուսվածքների առաձգականության կորուստ՝ ծանր ծննդաբերության կամ տարիքային փոփոխությունների պատճառով,

• ներարգանդային ճնշման բարձրացում (ծանր քաշի բարձրացում, ֆիզիկական աշխատանք, հազ կամ քրոնիկ փորկապություն),

• շարակցական հյուսվածքի բնածին անբավարարություն (գենետիկ նախատրամադրվածություն):

Ընթացակարգը

Պերինեոպլաստիկայի իրականացման համար օգտագործվում են հեշտոցային մեզոթելեր: Այն պատրաստված է բիոխթանիչ նյութից, որը ներծծվում է հյուսվածքների մեջ՝ փոխարինելով կոլագենային մանրաթելերին, ինչի արդյունքում ինտիմ հատվածը ձգվում և առաձգական է դառնում։

• Կախված ցուցումներից՝ հեշտոցային մեզոթելերը տեղադրվում են մկանային շերտի մեջ կամ ուղղակիորեն մաշկի տակ:

• Ընթացակարգի տևողությունը մոտ մեկ ժամ է:

• Ընթացակարգն իրականացվում է ամբուլատոր պայմաններում:

• Բուժառուն նույն օրը վերադառնում է տուն:

Ազդեցությունը

Պերինեոպլաստիկայից հետո ինտիմ հատվածի նկատելի փոփոխություններն են՝

• կոնքի խոռոչի օրգանների իջեցման կանխարգելում,

• կնոջ սեռական կյանքի որակի բարելավում,

• բակտերիալ վագինոզի կանխարգելում:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 

 
 

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…