Ո՞րքան կարելի է, ես ատում եմ երկարատև սեքսը

Ո՞րքան կարելի է, ես ատում եմ երկարատև սեքսը

Արագ ավարտող տղամադիկ ստացել են «արագ կրակ» մականունը: Կրակի պես
տղաները վախենում են կանանց մերժող տոնից և վատ սիրեկանի հանբավից: Այդ
իսկ պատճառով նրանք անցնում են մյուս ծայրահեղությանը. երկարատև սեքսին,
սակայն դա ոչ բոլոր կանանց է դուր գալիս:

Եվ այսպես միջինում ինչքան պետք է տևի սեռական հարաբերությունը: Որտե՞ղ է
սահմանը «մահացու երկար» և «շատ արագ» միջև: <<The Conversationalist>>
ամսագրին տրված հարցազրույցում Քվինսլենդի համալսարանի հոգեբան դոկտոր
Բրենդան Զիցշը  ասում է.

Ընթերցեք նաև՝  Սեռական հարաբերության ժամանակ պահպանակը մնացել է ներսում


-Ես գիտեմ որ սեքսը ավելին է քան միայն սերմնաժայթքումը: Սեռական
հարաբերությունը դա նաև համբույրների, գրկախառնությունների և շոյանքների
ամբողջությունն է:

Այս եզրահանգումը կատարելու նպատակով Բրենդան Զիցշը 4 շաբաթ շարունակ
տարբեր ազգության 500 զույգի մոտ հետևել է սեռական հարաբերության
տևողությանը:

Արդյունքները հետևյալն էին. բոլոր զույգերի միջև սեքսի ժամանակահատվածը
տատանվում էր 33 վայրկյանից մինչև 44 րոպե: Միջին ժամանակահատվածը 5.4 ր
էր: Զիցշը նաև պարզեց, որ ազգությունը կամ երկիրը չի ազդում սեռական
հարաբերության տևողության վրա, բացառությամբ Թուրքիայի, որտեղ այն շատ
ավելի կարճ է տևում (3,7 րոպե): Մյուս նկատառումը վերաբերվում էր
զուգընկերների տարիքին, որքան մեծ էր տարիքը՝ այնքան կարճ էր սեքսի
տևողոթյունը:

Կանանց կարծիքը այս մասին
Իրականում չկա միաձայն կարծիք, թե որքան պետք է տևի սեռական
հարաբերությունը: Մեկի համար 5 րոպեն բավարար է, մյուսները նախընտրում
են, որ սիրային խաղը ավելի երկար տևի:

2008 թ.-ին Միացյալ Նահանգներում և Կանադայում կանանց ուղղել են այս
հարցը, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

·      Շատ արագ է համարվում՝ 1-2 րոպեն
·      Նորմալէ համարվում՝ 3-7 րոպեն
·      Լավ է համարվում՝ 7-13 րոպեն
·      Չափազանց երկար է համարվում՝ 10-30 րոպեն:

Միևնույն ժամանակ, պարզվեց, որ կանանցից ոչ մեկը երբևէ չի հայտնել իր
դժգոհությունը զուգընկերոջը: Շատ կանայք վախենում են ընդհատել
գործընկերներին սեռական հարաբերության ժամանակ: Պատճառները տարբեր են .

·      Ոմանք խղճում են տղամարդկանց
·      Մյուսները վստահ են, որ գործընթացը սկսվելուն պես անհնար է դադարեցնել այն:

Այս խնդրի հիմնական պատճառը այն է, որ զուգընկերները ցանկություն չունեն
այս թեման քննարկել իրար հետ: Բացի դա գոյություն ունեն լեգենդներ այն
մասին, իբր իսկական տղամարդը պետք է առնվազն մեկ ժամ սեռական
հարաբերություն ունենա: Տղամարդիք փորձում են համապատասխանել այս
լեգենդերին: Միևնույն ժամանակ, քչերի մտքով է անցնում ուղակի հարցնել
զուգընկերուհուն, թե նա ինչ է գերադասում:

Տղամարդկանց կարծիքը այս մասին

Տղամարդիկ ասում են, որ շատ առումներով այս առասպելը պարտադրվում է հենց
կանանց կողմից: Որոշ տղամարդիկ խոստովանում են, որ խնդրի արմատները գալիս
են դեռ պատանեկության ժամանակ սեռական դաստիրակություն չստանալու
հետևանքով: Ի վերջո, բացի սեռական շփումներից, կնոջը հաճույք պատճառելու
շատ այլ եղանակներ էլ կան: Սեռական հարաբերության ժամանակ թե տղամարդիկ և
թե կանայք ցանկանում են ստանալ հաճույք: Շատ քիչ են կանայք, ովքեր առանց
լրացուցիչ շոյանքների սեռական հարաբերությունից ստանում են հաճույք և
տղամարդը պետք է հանբերատար լինի այս առումով, որպեսզի կարողանա կնոջը
հասնել վերջնակետին:

Աղբյուրը

views 23089
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ