Կարելի՞ է արդյոք ամռանն իրականացնել մաշկի շերտազատում (պիլինգ)

Կարելի՞ է արդյոք ամռանն իրականացնել մաշկի շերտազատում (պիլինգ)

Պիլինգը միջամտություն է, որն ապահովում է վերնամաշկի շերտազատումը: Պիլինգի հիմնական նպատակը մաշկի մակերեսային եղջերացած շերտի, մեռուկացած բջիջների հեռացումն է։ Սովորաբար պիլինգները խմբավորում են ըստ տեսակի և ներթափանցման խորության:

Դրանք կարող են լինել.

• մեխանիկական, որի դեպքում մաշկը հեռացվում է տարբեր նյութերի փոքր մասնիկներով, ինչպիսիք են՝ սուրճը, ծովի աղը, նռան հատիկները և այլն: Մեխանիկական պիլինգը սովորաբար իրականացվում է սկրաբի և միկրոդերմաբրազիայի միջոցով:

• քիմիական պիլինգ, որի դեպքում կիրառվող նյութերը քայքայում են բջիջները և կապը նրանց միջև։ Առանձնացվում է քիմիական պիլինգի տարբեր տեսակներ՝ թթվային, ռետինային, ֆերմենտային և այլն:

Ըստ ազդեցության խորության՝ պիլինգները լինում են.

• մակերեսային — բժշկական նյութերի ակտիվ բաղադրիչները ազդում են եղջերաթաղանթի և մաշկի հատիկավոր բջիջների շերտերի վրա,

• միջին — ակտիվ բաղադրիչների ազդեցության են ենթարկվում էպիդերմային շերտը, մինչ պապիլյար դերմիսի շերտ,

• խորը - ակտիվ բաղադրիչների ազդեցության են ենթարկվում մաշկի բոլոր շերտերը, մինչ բազալ շերտ: Խորը պիլինգ իրականացվում է միայն էսթետիկ կենտրոններում։

Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում ամռանը իրականացնել պիլինգ

Ամռանը մաշկն արդեն իսկ վնասվում է շոգից ու ակտիվ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ պիլինգն իր հերթին այն ենթարկում է տրավմայի: Դրա պատճառով կարող է առաջանալ մաշկի բորբոքում և պիգմենտավորում։ Բացի այդ, շոգ եղանակին վերքերն ավելի ուշ են լավանում, ուստի պիլինգից հետո մաշկի վերականգնումը կարող է տևել բավականին երկար։ Բացի այդ՝ քիմիական պիլինգի դեպքում կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա ակտիվ արևի պատճառով։

Հնարավո՞ր է ամռանն իրականացնել պիլինգ Կարելի է, բայց շատ զգույշ: Սա վերաբերում է պիլինգի ցանկացած տեսակին, քանի որ դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ վնասում են մաշկը և կարող են հանգեցնել բարդությունների:

Որպեսզի խուսափեք բարդություններից, հետևեք այս խորհուրդներին.

• Ընտրեք շերտազատող ավելի նուրբ նյութեր՝ ոչ քիմիական։

• Ամռանը նախապատվությունը տվեք մակերեսային պիլինգին։

• Ընթացակարգից առաջ խուսափեք արևի ճառագայթներից առնվազն 10-12 օր:

• Պիլինգից հետո մաշկը շատ զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, ուստի հարկ է առնվազն 2 շաբաթ խուսափել արևի տակ գտնվելուց:

• Անպայման օգտագործեք արևապաշտպան միջոցներ։ Կիրառեք դրանք տնից դուրս գալուց 15 րոպե առաջ։

• Մի՛ մոռացեք խոնավացնել մաշկը։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 

 
 

views 4962
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում