Վարժություններ կնճիռների դեմ

Վարժություններ կնճիռների դեմ

Կնճիռներն առաջանում են ցանկացած տարիքում, այդ պատճառով էլ ավելի լավ է պայքարել դրանց դեմ դեռ սկզբնական փուլում։ Ահա մի քանի վարժություն ամենակարևոր հատվածների համար։

Ճակատ

1. Ցուցամատները դրեք ճակատի մեջտեղում, հոնքերին զուգահեռ։ Մատները ձգեք ներքև դեպի հոնքերը՝ այդ ընթացքում վերև նայելով։ Այնուհետև սեղմեք ճակատը, իսկ հոնքերը վերև բարձրացրեք։ Կրկնեք տասն անգամ և ամբողջովին թուլացեք։

2. Ափը դրեք ճակատին։ Մաշկն անշարժ պահելով՝ բարձրացրեք հոնքերը։ Կրկնեք մի քանի անգամ։

3. Աչքերը լայն բաց արեք՝ միաժամանակ հնարավորինս բարձրացնելով հոնքերը։ Կրկնեք 10-12 անգամ։

Աչքեր

Այս վարժությունները կօգնեն նաև հանգստացնել աչքերը, ազատվել այտուցվածությունից։ 1. Աչքերի շուրջը կրեմ քսեք։ Այնուհետև մատների բարձիկներով արտաքին անկյուններից թույլ հպումներով շարժվեք դեպի ներսի անկյուններ։

2. Մատներն ամուր սեղմեք այտոսկրերի հիմքերին։ Այժմ կկոցեք աչքերը և վեց վայրկյան այդ վիճակում մնացեք։

3. Միջնամատները դրեք աչքերի ներքին անկյունների վրա, իսկ ցուցամատները՝ արտաքին։ Թույլ սեղմելով այտերը՝ նայեք վերև։ Այնուհետև այնքան ուժեղ փակեք աչքերը, որ զգաք անկյունների անոթազարկը։ Կրկնեք տասն անգամ։

4. Միջնամատներն ու ցուցամատները մոտեցրեք այտոսկրերին և մաշկը մի փոքր վեր բարձրացրեք։ Նայեք դեպի առաջ։ Սկսեք բարձրացնել և թուլացնել վերին կոպերը։ Այնպես արեք, որ հոնքերը չշարժվեն։ Վարժությունը կատարեք 30 անգամ։

Քիթ և շրթունքներ

1. Մի փոքր կլորացրեք շրթունքները, կարծես «օ» տառն եք արտաբերում։ Այդպես պահեք հինգ վայրկյան, այնուհետև թուլացրեք։ Կատարեք 5-10 անգամ։

2.Շուրթերն ուժգին սեղմեք ատամներին։ Մի քանի վայրկյան այդ վիճակում մնացեք և թուլացրեք։ Կատարեք 2-3 անգամ։

3. Լեզուն հնարավորին չափով դուրս հանեք և այդպես պահեք 2-3 վայրկյան, հետո ներս տարեք և 1-2 վայրկյան հանգստացեք։ Կրկնեք հինգ անգամ։

4. Ցուցամատներով բարձրացրեք քթի ծայրը։ Վերին շրթունքը ներքև ձգեք այնպես, որ քիթն իջնի, այնուհետև շրթունքը վերադարձրեք սովորական դիրքի։ Կրկնեք 35 անգամ։

Դեմք և պարանոց

Ելակետային դիրք՝ բերանը բաց է, շրթունքները ծալված են ներս, բերանի անկյունները ձգված են դեպի ատամները և նույնպես ծալված ներս։

1. Վերին շրթունքը սեղմեք ատամներին, ցուցամատը դրեք կզակին, որպեսզի շրթունքներին մի փոքր դիմադրի։ Բերանը դանդաղորեն բացեք և փակեք, կարծես ցանկանում եք պաղպաղակ ուտել։ Այդ շարժումն անելիս կզակը մի փոքր առաջ է գալիս։ Վարժությունը կատարեք դանդաղ՝ առավելագույնս ազդելով բերանի անկյունների վրա։

2. Ելակետային դիրքը՝ պառկած։ Պարանոցի առջևի մասն առեք ափերի մեջ։ Գլուխը մեկ սանտիմետրով բարձրացրեք հատակից՝ ձգելով հետույքը։ Այդ դիրքում մնացեք մի քանի վայրկյան և թուլացեք։ Կրկնեք 30 անգամ։

3. Ստորին շրթունքը դրեք վերինի վրա, իսկ գլուխը հետ տարեք։ Ձգված մնացեք այդ դիրքում, վեց վայրկյան անց թուլացեք։ Կրկնեք վարժությունը՝ գլուխը նախ ձախ, ապա աջ թեքելով։

Այս վարժությունները կատարեք ամեն օր և մի քանի շաբաթ անց կզգաք տարբերությունը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում