Մեջքի ցավը դաշտանի ընթացքում

Մեջքի ցավը դաշտանի ընթացքում

Արգանդը, արգանդափողերը և ձվարանները խաչաձև դիրքով տեղակայված են փոքր կոնքի խոռոչում: Ուստի դաշտանային ցիկլի ընթացքում առաջացող հորմոնալ փոփոխությունների պատճառով դրանք կարող են ունենալ կառուցվածքի և գործառույթների բնական փոփոխություններ, ինչն էլ կարող է ցավ առաջացնել մեջքի ստորին հատվածում: Սակայն դաշտանային ցիկլի ընթացքում մեջքի ուժգին ցավի պատճառները կարող են լինել որոշ հիվանդություններ և պաթոլոգիաներ:

Ո՞րքան հաճախ այցելել գինեկոլոգի

Դաշտանի ընթացքում մեջքի ցավի առաջացման Ֆիզիոլոգիական պատճառներն են՝

• Արգանդի չափերի մեծացում՝ էնդոմետրիումի և արյան մատակարարման աճի պատճառով. արդյունքում՝ արգանդը կարող է մեծանալ, հետ թեքվել և ճնշել հարող հյուսվածքներին ու նյարդային մանրաթելերին, ինչն էլ ցավ է պատճառում։

• Ձվազատումից հետո մեծանում է պրոգեստերոնի և պրոստագլանդինների արտադրությունը, ինչն էլ բարձրացնում է ցավի նկատմամբ զգայունությունը։

• Փոքր կոնքի հյուսվածքների թեթևակի այտուց, որն առաջանում է հեղուկի կուտակման հետևանքով, որի պատճառը կրկին պրոգեստերոնի բարձր մակարդակն է։

• Արգանդի պարբերական կծկումները դաշտանից առաջ: Սա նորմալ գործընթաց է, որն առաջանում է պրոստագլանդինների արտադրության աճի հետևանքով: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ եթե առկա է ՆԱՊ (ներարգանդային պարույր), ապա այս կծկումները կարող են ավելի ինտենսիվ լինել և ուժեղ ցավ պատճառել։

• Ցածր ցավային շեմ ու ժառանգականություն Մեջքի ստորին հատվածի ցավի առաջացման բնական պատճառները, որպես կանոն, չափավոր են և ինքնուրույն անցնում են 3-5 օրվա ընթացքում: Ցավը նվազեցնելու համար կարող եք օգտագործել ցավազրկող միջոցներ։

Պաթոլոգիական պատճառներն են՝

• Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ:

• Բարորակ գոյացություններ արգանդում և հարակից տարածքներում: Ձվարանների կիստաները և արգանդի միոման փոխում են արգանդի չափերը, ինչի հետևանքով այն ճնշում է գործադրում հարակից օրգանների վրա՝ առաջացնելով ցավ։

• Հորմոնալ հավասարակշռության խախտում:

• Էնդոկրինոլոգիական հիվանդություններ, որոնք հանգեցնում են ցավի զգայունության փոփոխության։

• Արտարգանդային հղիություն։ Եթե մեջքի ցավը բավականին ուժգին է, երկար ժամանակ անհանգստացնում է, և չի անհետանում, ապա պետք է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

 
 

 
 

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …