12 կարևոր փաստ լիբիդոյի մասին

12 կարևոր փաստ լիբիդոյի մասին


1. Լիբիդոն մի փոքր ավելի բարդ է, քան սովորական սեռական ցանկությունը։
Երբեմն մարդիկ ցանկություն չեն ունենում, բայց ֆիզիկապես կարող են սեռական հարաբերություն ունենալ, սակայն երբեմն էլ ունենում են ցանկություն, բայց մարմինը չի արձագանքում: Երկու իրավիճակներն էլ տեղի են ունենում անընդհատ և բացարձակապես օրինաչափ են։


2. Չկա լիբիդոյի նորմալ մակարդակ։
Շատերը կարծում են, որ ցանկությունը պետք է ինքնաբուխ առաջանա: Բայց մենք բոլորս տարբեր ենք, ուստի սեռական ցանկության չափման և գնահատման որևէ ցուցիչ գոյություն չունի:


3. «Կատարյալ» լիբիդոն պահպանելու փորձը կարող է ազդել ինքնագնահատականի վրա։ Քանի որ
լիբիդոյի համար նորմա գաղափար չկա, ապա բարձր կամ ցածր սեռական ցանկությունը կամ դրա
բացակայությունը հավասարապես նորմալ են։ Մարդիկ, ովքեր անհանգստանում են, որ իրենց լիբիդոն
գուցե ցածր է, ունենում են ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ։


4. Եթե ձեզ զուգընկերոջ լիբիդոն ցածր է ձեր լիբիդոյից, ապա սա չի նշանակում, որ նա ձեզ չի ցանկանում։
Պարզապես մարդը կարող է ունենալ լիբիդոյի ցածր մակարդակ, և սա ոչ մի կապ չունի ձեր գրավչության հետ:


5. Լիբիդոն կարող է փոխվել բժշկական պատճառներով։
Արյան շրջանառությունը, հորմոնների մակարդակի փոփոխությունը, ֆիզիկական ցավը կամ անհանգստությունը կարող են ազդել լիբիդոյի մակարդակի վրա:


6. Առօրեական գործոնները կարող են ազդել նաև լիբիդոյի վրա։
Սեռական ցանկության մակարդակի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից գլխավորը սթրեսն է:


7. Լիբիդոն կարող է փոխվել տարիքի հետ։
Մարմինը և ուղեղը տարիքի հետ փոփոխությունների են ենթարկվում։


8. Լիբիդոն կապված չէ գենդերային կարծրատիպերի հետ։
Կան մի շարք կարծրատիպեր, օրինակ, որ տղամարդիկ միշտ ունեն լիբիդոյի ավելի բարձր մակարդակ, քան կանայք, իսկ եթե կինը ունի բարձր լիբիդո, ապա դա նորմալ չէ։ Սրանք պարզապես թյուր
կարծիքներ են, քանի որ լիբիդոյի մակարդակը կախված չէ սեռից։


9. Լիբիդոն չի ազդում օրգազմի վրա։
Սեռական ցանկությունը օրգազմի երաշխիք չէ: Կարող է պատահել, որ սեռական գործընթացի կեսին մարդը զգա անհանգստություն և դժվարությամբ հասնի օրգազմի, ուստի լիբիդոն ոչ մի կերպ չի կարող
ազդել այս դեպքում։


10. Լիբիդոն կապված չէ բացասական սեռական փորձի հետ։
Եթե ունեցել եք բացասական կամ ոչ պատշաճ սեռական փորձ, սա չի կարող ազդել ձեր լիբիդոյի մակարդակի վրա:


12. Լիբիդոյի փոփոխությունը կարելի է տեսնել, եթե գիտեք ձեր առանձնահատկությունների և ցանկությունների մասին։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում