Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան


Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ։
Արյունաբանը (հեմատոլոգը) զննում է հիվանդներին, ընտրում է անհրաժեշտ
հետազոտությունները, տալիս է ախտորոշում և ըստ անհրաժեշտության՝ նշանակում թերապիա:
Իսկ հեմատոպաթոլոգը չի աշխատում հիվանդների հետ․ նա զբաղվում է բացառապես լաբորատոր հետազոտություններով: Այսպիսով, նա ուսումնասիրում է արյան և արյունաստեղծ օրգանների հյուսվածքների վնասված բջիջները։


Ե՞րբ է անհրաժեշտ դիմել արյունաբանի (հեմատոլոգ)


Ոչ միշտ են առկա ախտանիշներ, որոնք անմիջապես կվկայեն, որ անձը պետք է դիմի արյունաբանի: Այս մասնագետի մոտ սովորաբար ուղղորդում է թերապևտը, ընտանեկան բժիշկը կամ մեկ այլ մասնագետ (օրինակ՝ նյարդաբան կամ գաստրոէնտերոլոգ), ում դիմում են անբավարար առողջության և անհասկանալի ախտանիշների գանգատներով:
Թերապևտը ուսումնասիրում է բուժառուի անամնեզը, զննում է նրան և առաջարկում որոշ հետազոտություններ անցնել։ Եթե բժիշկը կասկածում է, որ գանգատների պատճառը կարող է կապված լինել արյան բջիջների հետ` լեյկոցիտներ, լիմֆոցիտներ, թրոմբոցիտներ, մակարդելիության, ապա ուղղորդում է արյունաբանի մոտ։


Ահա այն հիվանդությունները, որոնք ախտորոշում և բուժում է արյունաբանը։


Թրոմբոֆիլիա
Արյան մակարդելիության խանգարում, պայմանավորված գենետիկ մուտացիաների առկայությամբ:


Հեմոֆիլիա
Բնածին վիճակ է, որի դեպքում օրգանիզմում առկա չեն բավարար քանակով
թրոմբոցիտներ, որոնք կարող են ստեղծել արյան խցանումներ և դադարեցնել արյունահոսությունը: Դրա պատճառով մարդը կարող է երկար արյունահոսել նույնիսկ չնչին քերծվածքի պատճառով, իսկ մարմնի վրա կարող են հայտնվել կապտուկներ նույնիսկ աննշան վնասելու դեպքում։


Երակային խորը թրոմբոզ
Թրոմբոզի հիմնական պատճառը արյան մակարդման խանգարումն է, երբ արյան խցանումները ձևավորվում են մաշկի տակ գտնվող խորը տեղակայված երակների մեջ:


Անեմիայի տարբեր տեսակներ
Օրինակ՝ երկաթի անբավարարությունը, որը հնարավոր չէ հաղթահարել՝
սննդակարգում ավելացնելով երկաթի բարձր պարունակությամբ մթերքներ։ Անեմիայի ընդհանուր բնութագիրը արյան կարմիր բջիջների պակասն է։


Թալասեմիա
Սա գենետիկ հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը չի կարող բավարար քանակությամբ հեմոգլոբին արտադրել: Հիմնական ախտանիշը՝ անեմիան է:


Լեյկոզ
Այս քաղցկեղը ազդում է սպիտակ արյան բջիջների վրա (լեյկոցիտներ):
Տարբեր լիմֆոմաներ
Սա ավշային հանգույցների և արյան անոթների քաղցկեղն է:


Ոսկրածուծի հիվանդություններ
Հեմատոլոգը ներգրավվում է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունից առաջ բուժառուի վերահսկման գործում։ Նա կարող է վերահսկել հիվանդի վիճակը քիմիաթերապիայի, ճառագայթահարման և իմունոթերապիայի ընթացքում և այլն։


Ի՞նչ է անում արյունաբանը
Արյունաբանն իրականացնում է ախտորոշում, այնուհետև փորձում է արյունը վերադարձնել հնարավորինս առողջ վիճակի:
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով: Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Նույնիսկ եթե մարդը արդեն հիվանդ է մեկ շտամով, նրա դիմադրողականությունը կարող է «չճանաչել» մեկ այլ շտամ:

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Դեղատուփը չպետք է լինի շատ մեծ: Ի վերջո, այն պետք է ունենա միայն առաջին օգնության համար նախատեսված միջոցներ, իսկ հետո անհրաժեշտ է այցելել բժշկի

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Իմունային կարգավիճակը՝ դիմադրողականության որակական և քանակական բնութագրերի համախումբն է