Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները


Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ:

Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում այն կապված է մարդու սխալ սննդակարգի հետ հիմնականում մանրաթելերի պակասի պատճառով։
Ըստ այդմ, դուք կարող եք վերացնել այս ախտանիշը փոխելով սննդի հետ կապված սովորությունները ավելացնելով կամ բացառելով ձեր սննդակարգից մի շարք մթերքներ։


Փորկապության հիմնական ախտանիշներն են.


• Շաբաթվա ընթացքում 3 անգամից պակաս դեֆեկացիա,
• Պինդ կղանք,
• Դժվարացած դեֆեկացիա։

Ընթերցեք նաև՝ Բրոկոլի ուտելու 8 պատճառ


Փորկապության համար օգտակար մթերքների ցանկ
Սալորաչիր
Այս չրի մեջ առկա մանրաթելերը օգնում են հեշտ կղազատմանը։
Այն նաև ներառում է շաքարային սպիրտ (Sorbitol), որն աղիներին օգնում է գործել:
Խնձոր
Այն պարունակում է մեծ քանակությամբ պեկտին, որը կարող է բարելավել աղիքային շարժունակությունը, նպաստել օգտակար բակտերիաների աճին և վերացնել փորկապության ախտանիշները:
Տանձ
Բացի մեծ քանակությամբ մանրաթելերից, տանձը պարունակում է
ֆրուկտոզա: Այս նյութերի շնորհիվ տանձը նպաստում է հեշտ
դեֆեկացիային։
Ցիտրուսներ
Նարինջը, թուրինջը և մանդարինը հարուստ են պեկտինով և
նարինգենինով, ինչը մեծացնում է աղիքի հեղուկի սեկրեցումը՝
առաջացնելով մեղմ ազդեցություն:
Սպանախ և այլ կանաչիներ

 Կանաչիները, ինչպիսիք են սպանախը,
կաղամբը և բրոկկոլին, հարուստ են ոչ միայն մանրաթելերով, այլև
վիտամին C-ով և K-ով, ինչպես նաև ֆոլաթթվով, ինչը դրական է ազդում
աղիքների աշխատանքի վրա:
Լոբազգիներ՝ լոբի, ոլոռ և ոսպ
Լոբազգիները պարունակում են չլուծվող և լուծվող մանրաթելեր: Սա
նշանակում է, որ դրանք կարող են հեշտացնել փորկապությունը:
Կեֆիր
Պարունակում է մանրէներ և խմորիչներ, որոնք բարելավում են
մարսողական համակարգը:
Անցանկալի սննդի ցանկը փորկապության դեպքում։
Ալկոհոլ
Ալկոհոլային խմիչքները, հատկապես մեծ քանակությամբ, մեծացնում են
մեզի ծավալը, ինչը նպաստում է փորկապության առաջացմանը։
Կաթ և կաթնամթերք

Կա կարծիք, որ կաթը կարող է առաջացնել
փորկապություն:
Մեծ քանակությամբ ճարպ պարունակող կարմիր միսը մեծացնում է փորկապության ռիսկը։
Տապակած սնունդ, արագ սնունդ
Արագ սնունդը հարուստ է ճարպով և պարունակում է քիչ քանակությամբ սննդային մանրաթելեր: Բացի այդ, այն պատրաստելիս օգտագործվում է մեծ քանակությամբ աղ, ինչը բարդացնում է փորկապության ընթացքը:
Սպիտակ բրինձը, ի տարբերություն շագանակագույնի, չի պարունակում մանրաթելեր, ինչը հանգեցնում է փորկապության:
Գլյուտեն պարունակող արտադրանք:

Գլյուտենը հացահատիկների մեջ առկա սպիտակուցն է։ Այն առաջացնում է փորկապություն, ինչպես նաև վատթարացնում է աղիքների աշխատանքը։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր:

Կարմիր միս. օգտակար և վնասակար հատկությունները

Կարմիր միս. օգտակար և վնասակար հատկությունները

Նախ եկեք պարզենք, թե մսի որ տեսակներն են համարվում կարմիր. տավարի միս, խոզի միս, գառան միս, նապաստակի միս և այլն