Ստամոքսի քաղցկեղ
Ստամոքսի քաղցկեղ
Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։
Բժիշկը հետազոտության համար կարող է վերցնել ստամոքսահյութ կամ լորձաթաղանթի հյուսվածքից նմուշ: Ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկային գոտում գտնվող անձանց խորհուրդ է տրվում հետազոտվելու տարին մեկ-երկու անգամ:
Ստամոքսի քաղցկեղի առաջացման կանխարգելման նպատակով պետք է հետևել հիգիենայի ընդհանուր կանոններին և հնարավորության դեպքում բացառել սթրեսային իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել ստամոքս-աղիքային խոցի: Անհրաժեշտ է նվազեցնել շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը: Անհրաժեշտ է ուժեղացնել դիմադրողականությունը, ուստի օգտակար է ֆիզիկական ակտիվությունը, ամենօրյա զբոսանքները և այլն…
Օնկոպրոֆիլակտիկ դիետա
Ստամոքսի քաղցկեղը կանխելու համար պետք է դիտարկել հատուկ դիետա: Դիետան պետք է ներառի մրգեր, բանջարեղեն, խոտաբույսեր և արմատներ: Թարմ մրգերի և բանջարեղենի մեջ կան հակաքաղցկեղային տարրեր, որոնք ոչ միայն կարող են պաշտպանել ստամոքսը ուռուցքների զարգացումից, այլև հիվանդության վրա ազդել որպես քիմիական դեղեր (թունավորության բացակայության դեպքում):
Քաղցկեղի զարգացման վտանգը կնվազի, եթե ամեն օր սպառեք 200 - 250 մլ կաթ: Ստամոքսի չարորակ նորագոյացությունների կանխարգելման լավ միջոց է լոլիկը, ուստի խորհուրդ է տրվում ամեն օր ուտել երկու-երեք հասուն, կարմիր լոլիկ: Դրանք պարունակում են հակաօքսիդիչներ, որոնք կարող են խթանել դիմադրողականությունը:
Հզոր հակաօքսիդիչ, որը կանխում է քաղցկեղի առաջացումը, վիտամին E-ն է։ Այն առկա է բուսական յուղի և ընկուզեղենի մեջ: Ստամոքսի քաղցկեղը կանխելու համար հարկավոր է ամեն օր 150 գ ընկույզ ուտել կամ օգտագործել առնվազն 2-3 ճաշի գդալ ցանկացած բուսական յուղ:
Սննդակարգը պետք է ներառի օրական 50 գ նեխուրի արմատներ, ծովաբողկ, բողկ: Դրանք պարունակում են ինդոլ և իզոտիոցինատ, որոնք հզոր նյութեր են:
Որպես ստամոքսի քաղցկեղի կանխարգելում՝ հարկավոր է ուտել օրական մեկ սոխ։ Սոխը պարունակում է կվերցետին, որը կանխում է քաղցկեղի բջիջների ձևավորումը: Դիետայի մեջ պետք է ներառվեն ձկների (սաղմոն, թունա, սարդին, ծովատառեխ) ճարպային տեսակները, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ օմեգա -3 - ճարպաթթուներ, որոնք բարձրացնում են դիմադրողականությունը: Կանաչ թեյը ստամոքսի քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է: Այս ըմպելիքը պետք է օգտագործել ամեն օր:
Ստամոքսի քաղցկեղի առաջացման կանխարգելումը նախատեսում է գործողություններ, որոնք ուղղված են ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը: Ամբողջ կյանքի ընթացքում պետք է հետևել սանիտարական ռեժիմի ընդհանուր կանոններին, պատշաճ սնվել, հնարավորության դեպքում բացառել սթրեսները, որոնք կարող են առաջացնել ստամոքսի խոց։
Չարորակ գոյացությունների առաջացումը բացառելու համար նախ հարկավոր է կանխարգելել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ անեմիան, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերը։
Հարկավոր է նաև նվազեցնել վնասակար գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային արտանետվող գազերը, արդյունաբերական թափոնները:
Նիտրատները, նիտրիտները, որոնք հիմնականում առկա են լինում ջերմոցային բանջարեղենում (լոլիկ, վարունգ) և ապխտած մսի մեջ պետք է սահմանափակվեն սննդակարգում, քանի որ այդ մթերքները վտանգավոր են օրգանիզմի համար քաղցկեղածին ազդեցության պատճառով:
Օգտագործեք թարմ միրգ ու բանջարեղեն՝ հարուստ վիտամիններով, մակրո և միկրո տարրերով։
Թարմ բանջարեղենն ու մրգերը նույնպես հակաօքսիդիչների լավ աղբյուր են, որոնք արդյունավետ են քաղցկեղի բջիջների դեմ պայքարում:
Մի մոռացեք ամենօրյա երեկոյան զբոսանքների և ֆիզիկական ակտիվության մասին․ այս ամենը կամրապնդի դիմադրողականությունը, կբարձրացնի կենսունակությունը և լրացուցիչ էներգիա կհաղորդի:
Ստամոքսի քաղցկեղը ամենավտանգավոր տեսակներից մեկն է: Հաճախ այն հայտնաբերվում է միայն հետագա փուլերում և ունի մահացության բարձր ցուցանիշ: Հետևաբար, ստամոքսի քաղցկեղի կանխարգելումը շատ տեղին է:
Ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները
• ցածր կենսամակարդակ,
• վատ սնուցում,
• նիտրատների, աղի, պահածոների և ալկոհոլի չարաշահում,
• անբավարար սպիտակուցային սպառում՝ բանջարեղեն, մրգեր, վիտամիններ,
• պոլիպներ, ստամոքսի խոց, ստամոքսահյութի ցածր թթվայնություն,
• հելիկոբակտեր,
• շատ հազվադեպ՝ բնածին գենետիկական խանգարումներ (ընտանիքի անդամների մոտ ստամոքսի քաղցկեղ):
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին