Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում


Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է։
Կապտուկները կարող են տարբեր չափսերի լինել.


• Կարմիր կետեր` ամենափոքր մազանոթների պայթելու պատճառով,
• Փոքր-ինչ ավելի մեծ կարմիր կետեր,
• Խոշոր արյունազեղումներ։


Այս դեպքերում արյունը սնում է հյուսվածքները և չի փոխում դրանց կառուցվածքը: Եթե այն ձևավորում է խոռոչ, կոչվում է հեմատոմա:


Ինչո՞ւ են առաջանում կապտուկներ առանց որևէ պատճառի։


Երբ վնասվում է անոթը, հոսում է որոշակի քանակությամբ արյուն՝ առաջացնելով արյունազեղում։ Պարզապես շատ հաճախ մենք չենք նկատում, թե ինչպես ենք վնասում մեր մազանոթները, հատկապես, եթե անոթները փխրուն են, կամ արյան բջիջների ու մակարդվող
սպիտակուցների հետ կապված խնդիր կա:


Պատճառները զանազան են.
• Տարիք
Ժամանակի հետ կրճատվում է ենթամաշկային ճարպի քանակը, և անոթների պատերը դառնում են ավելի փխրուն: Հետևաբար, կապտուկները կարող են հայտնվել նույնիսկ չնչին հպման պատճառով:
• Դեղամիջոցներ


Արյունը նոսրացնող դեղեր ընդունող անձանց մոտ հաճախ են առաջանում կապտուկներ։
Նման դեղերը ներառում են.

  • Ացետիլասալիցիլաթթու
  • Վարֆարին
  • Կլոպիդոգրել
  • Ռիվորոկսաբան
  • Հակաբիոտիկներ
  • Հակամալարիային դեղեր
  • Հակադեպրեսանտներ
  • Քիմիաթերապիա


• Հիվանդություններ, որոնց պատճառով վնասվում են թրոմբոցիտները, կամ խաթարվում է նրանց աշխատանքը։
Արյունահոսության դադարեցմանը մասնակցում են թրոմբոցիտները և մակարդման համակարգի սպիտակուցները։ Եթե դրանցից որևէ մեկի աշխատանքը խաթարվում է, ապա հսկայական կապտուկ է ձևավորվում անոթի նույնիսկ փոքրիկ վնասվածքի պատճառով:


Օրինակ՝ թրոմբոցիտները վնասվում են հետևյալ դեպքերում.
• Իմունային թրոմբոցիտոպենիա, որն առաջանում է վարակների պատճառով, ինչպիսիք են՝ մենինգոկոկը:
• Աուտոիմուն հիվանդություններ, երբ դիմադրողականությունը պայքարում է սեփական բջիջների դեմ:
• Արյան չարորակ հիվանդություններ:
• Երիկամների հիվանդություններ, որոնց դեպքում թրոմբոցիտները դադարում են կատարել իրենց աշխատանքը:
• Գենետիկ հիվանդություններ, ինչպիսիք են՝ վիլեբրանդի ֆոնը, հեմոֆիլիան և այլն, երբ ի ծնե առկա է սպիտակուցների պակաս։
• Վիտամինների անբավարարություն, ինչպիսիք են՝ C, K վիտամինները։
Դրանք անհրաժեշտ են մակարդմանը մասնակցող գործոնների արտադրության համար:
• Լյարդի ցիռոզ: Սովորաբար լյարդում ձևավորվում են մակարդող սպիտակուցներ, բայց բջիջների մեծամասնության վնասման պատճառով այն դադարում է աշխատել:
• Շարակցական հյուսվածքի հիվանդություններ։


Հաճախ խնդիրը չի վերաբերում մակարդմանը, բայց հանգեցնում է անոթների փխրունության։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ անոթի ներսում և դրսում շարակցական հյուսվածքը խիստ
ձգված է լինում։ Քանի որ այս հյուսվածքն ամենուր է, օրինակ, կապանների, ջլերի, հոդերի մեջ, ուստի ախտանիշները նույնպես շատ են:


Ո՞ր նշանների դեպքում է պետք զգուշանալ


Մարդիկ հաճախ չեն նկատում, թե երբ են հարված ստանում, ուստի շատ կապտուկների ծագումը մնում է առեղծված: Բայց կան դեպքեր, երբ հարկավոր է զգուշանալ.
• Խոշոր կապտուկները հաճախ հայտնվում են տարօրինակ վայրերում` մեջքին, դեմքին և այլն…
• Կապտուկները սկսել են առաջանալ նոր դեղամիջոց ընդունելուց հետո։
• Խոշոր կապտուկները ձևավորվում են չնչին հպումից հետո, իսկ արյունահոսությունը երկար ժամանակ չի դադարում։
• Ընտանիքում առկա են արյան հիվանդություններ:
Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնելու նաև հետևյալ ախտանիշներին.
• մշտական կամ պարբերական ջերմություն՝ մոտ 37,5 ° C,
• Գիշերային քրտնարտադրություն,
• Քաշի անբացատրելի փոփոխություն,
• Անբացատրելի հոգնածություն,
• Արյան հետքեր կղանքի կամ մեզի մեջ,
• Հազ կամ փսխում արյունային արտադրությամբ,
• Քթի արյունահոսություն,
• Քորի առաջացում կամ ցան մաշկի վրա,
• Դժվարաշնչություն,
• Գլխապտույտ,
• Վերջույթների այտուցվածություն:


Այս ամենը կարող է վկայել վերը նկարագրված հիվանդությունների մասին:
Ուստի ախտանիշների առկայության դեպքում ժամանակին պետք է դիմել մասնագետի։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար: