Ամեն ինչ արգանդի միոմայի մասին

Ամեն ինչ արգանդի միոմայի մասին


Միոման (ֆիբրոմա, լեյկոմիա) արգանդի մկանների կամ միոմետրիայի բարորակ ուռուցք է: Նորմալ արգանդն իր չափերով փոքր-ինչ մեծ է հավի ձվից, սակայն միոմայի առաջացման դեպքում այն մեծանում է: Մկանային շերտում կարող է առաջանալ մեկ կամ մի քանի հանգույց, իսկ չափերը կարող են տատանվել՝ հասնելով նույնիսկ փոքր ձմերուկի չափերի:
Ըստ տեղակայման՝ միոմաները լինում են մի քանի տեսակի՝ ինտրամուրալ, սուբսերոզ և սուբմուկոզ:
Ուռուցքի տեսակն ազդում է ախտանիշների եւ բուժման մեթոդի ընտրության վրա:


Որո՞նք են արգանդի միոմայի ախտանիշները


Շատ կանայք չգիտեն, որ ունեն միոմա, քանի որ փոքր ուռուցքը չունի ախտանիշներ, սակայն չափերով մեծանալու դեպքում առաջացնում է գանգատներ, որոնցից են՝
• առատ և ցավոտ դաշտան,
• արյունային արտադրություն դաշտանային ցիկլերի միջև,
• ձգող ցավ որովայնի ստորին հատվածում,
• սեռական հարաբերության ընթացքում առաջացող ցավ,
• հաճախամիզություն կամ փորկապություն,
• որովայնի չափերի աճ։


Միոման հայտնաբերվում է գինեկոլոգիական զննման արդյունքում, երբ բժիշկը նկատում է արգանդի չափերի մեծացում և ուղղորդում համապատասխան հետազոտության իրականացման։


Ախտորոշման համար կան մի շարք հետազոտություններ, որոնք ցուցվում են ըստ անհրաժեշտության՝
• Փոքր կոնքի խոռոչի ՈՒՁՀ,
• Սոնոհիստերոգրաֆիա,
• ՄՌՏ,
• ԿՏ,
• հիստերոսկոպիա,
• լապարոսկոպիա:


Արգանդի միոմայի բուժումը
Եթե միոման չափերով փոքր է, ապա անհրաժեշտ է պարզապես սահմանել հսկողություն՝ տարին մեկ անգամ իրականացնելով ուլտրաձայնային հետազոտություն: Սա կօգնի վերահսկելու ուռուցքի աճը:
45-50 տարեկան կանանց մոտ փոքր հանգույցները հիմնականում կարող են ինքնուրույն անհետանալ դաշտանադադարի ժամանակ։


Իսկ եթե միոմայի չափերը մեծ են, կամ կնոջ մոտ առկա են ախտանիշներ, ապա բժիշկն ընտրում է բուժման մեթոդներից մեկը՝ դեղորայքային կամ վիրահատական:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…