Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով կարելի է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ: Այսպիսով, պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է:
Ի՞նչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ընթացքում
• գոնորեա
• սեռական հերպես
• սիֆիլիս
• մարդու պապիլոմավիրուս
• քլամիդիա
• հեպատիտ B և C
• ՄԻԱՎ (եթե բերանում վնասվածքներ կան):
Բացի սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից հնարավոր է նաև վարակվել որոշ աղիքային վարակներով.
• դիզենտերիա
• սալմոնելոզ
• հեպատիտ A
• լամբլիոզ
• ամեոբային դիզենտերիա
Ե՞րբ է վարակման ռիսկը բարձր
Որոշ գործոններ տեսականորեն կարող են մեծացնել վարակման ռիսկը.
• բերանի խոռոչում առկա խնդիրներ (կարիես, բորբոքում, լնդերի արյունահոսություն),
• խոցեր բերանում կամ սեռական օրգաններում,
• սերմնահեղուկի ներթափանցում բերանի խոռոչ:
Ի՞նչ ախտանիշներ կարող են ի հայտ գալ վարակման դեպքում
Դրսևորումները կախված են վարակի տեսակից
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեպքում հիմնականում բացակայում են ախտանիշները, սակայն երբեմն կարող է նկատվել՝
• ցավ կոկորդում,
• կոկորդի կարմրություն,
• փոքր խոցեր շրթունքներին, բերանի խոռոչում,
• պարանոցի շրջանում լիմֆատիկ հանգույցների մեծացում։
Իսկ սեռական մյուս զուգընկերոջ մոտ կարող է նկատվել՝
• արտադրություն հեշտոցից /առնանդամից,
• այրոց միզարձակման ժամանակ,
• ցավ սեռական հարաբերության ընթացքում,
• այտուցվածություն և ցավ ամորձիների շրջանում,
• ցավ ուղիղ աղիքում։
Աղիքային վարակների դեպքում ախտանիշները կարտահայտվեն հետևյալ կերպ.
• սրտխառնոց,
• փսխում,
• փորլուծություն,
• փորափքանք,
• ախորժակի կորուստ,
• թուլություն,
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
• արյան կամ թարախի առկայություն կղանքում:
Ի՞նչ անել, եթե նկատում եք կասկածելի ախտանիշներ
Ախտանիշների կամ կասկածների առկայության դեպքում հարկավոր է դիմել մաշկաբան-վեներոլոգի։
Բժիշկը կիրականացնի հետազոտություններ և կձեռնարկի համապատասխան միջոցներ
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում
Հարկավոր է կիրառել պահպանակ կամ ստուգվել սեռական հարաբերությունից առաջ:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է, որ եթե սերմնահեղուկը թափվում է հեշտոցից, ապա նվազում է հղիանալու հավանականությունը

Ճի՞շտ է, որ եթե կինը հեշտոցային օրգազմ չի ապրում, ուրեմն հիվանդ է

Ցավ սեռական հարաբերության ժամանակ. ինչի մասին է վկայում

Հղիությունը մեծացնո՞ւմ է սեռական ցանկությունը

Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է
