Ինչպես հասկանալ՝ արդյո՞ք ունեք կախվածություն պոռնոգրաֆիայից

Ինչպես հասկանալ՝ արդյո՞ք ունեք կախվածություն պոռնոգրաֆիայից

Պոռնո կախվածությունը պոռնոգրաֆիա դիտելու մոլուցքային ցանկությունն է՝ նույնիսկ ավելի կարևոր գործունեության հաշվին: Սա բժշկական ախտորոշում չէ, սակայն որոշ մարդկանց համար նման ֆիլմեր դիտելու անդիմադրելի ցանկությունը խնդիր է դառնում:

Ինչպե՞ս հասկանալ, որ առկա է կախվածություն պոռնոգրաֆիայից։

Քանի որ պոռնոգրաֆիայից կախվածությունը չի դասվում հոգեբուժական հիվանդությունների շարքին, ախտորոշման համար ստանդարտացված չափանիշներ չկան: Բայց դուք պետք է զգույշ լինեք, եթե անձը.

• մեծ գումարներ է վատնում պոռնոգրաֆիայի վրա՝ երբեմն ի վնաս առաջին անհրաժեշտության ապրանքների,

• դիտում է պոռնո ֆիլմեր՝ ծանր հույզերի դեմ պայքարելու համար, ինչպիսիք են՝ ցավը, անհանգստությունը և տխրությունը,

• դիտելիս ռիսկի է դիմում. օրինակ՝ դա անում է հասարակական վայրերում կամ աշխատավայրում,

• զայրանում է, եթե նրան խորհուրդ են տալիս քիչ դիտել,

• դիտելուց հետո ամաչում է, բայց չի կարողանում հրաժարվել այդ սովորությունից,

• հաճույք ստանալու համար դիտում է պոռնոգրաֆիա՝

սեռական հարաբերությունը համարելով ոչ այնքան գրավիչ,

• թաքցնում է պոռնոգրաֆիա դիտելու սովորությունը սեռական զուգընկերներից։

Ինչո՞ւ է պոռնոգրաֆիայից ունեցած կախվածությունը վտանգավոր:

Պոռնոգրաֆիայից ունեցած կախվածությունը, ինչպես ցանկացած կախվածություն, կարող է պատճառ դառնալ, որ մարդը հեռանա այն ամենից, ինչն իրեն թանկ է, և ի վերջո կործանի իր կյանքը: Այս կախվածությունը կարող է փչացնել իրական սեքսի հաճույքը։

Ինչպե՞ս ազատվել նման ֆիլմերի կախվածությունից

Դրա դիտումը սահմանափակելը և հոգեթերապիան սովորաբար օգնում են: Դեղամիջոցները համարվում են պակաս արդյունավետ, բայց երբեմն դրանք նույնպես ցուցվում են:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 2600
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն