Հնարավո՞ր է զրկվել կուսությունից առանց սեքսի կամ չունենալ կուսաթաղանթ ընդհանրապես. պարզաբանում է մասնագետը

Հնարավո՞ր է զրկվել կուսությունից առանց սեքսի կամ չունենալ կուսաթաղանթ ընդհանրապես. պարզաբանում է մասնագետը

Աղջկա առաքինության եւ մաքրության խորհրդանիշ համարվող կուսաթաղանթի մասին մշատպես միֆեր են հյուսվում, որոնք երբեմն ասես երգիծանքի ժանրից լինեն: Շատերի համար երգիծանք, մյուսների համար լուրջ մտածմունքների տեղիք` հնարավո՞ր է կուսությունը կորցնել առանց սեռական հարաբերության կամ չունենալ կուսաթաղանթ ի ծնե: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am STYLE–ը դիմել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիին:

Մեզ հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, որ այո, առանց սեռական հարաբերության կուսաթաղանթը կարող է պատռվել անգամ մատով, ինչպես նաեւ մեխանիկական այլ իրով եւ ֆիզիկական տրավմայի հետեւանքով:

Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է ծնվել առանց կուսաթաղանթի, Սոցկին ասաց, որ դա շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է եւ իրենից ներկայացնում է անոմալիա:

«Դա հիմնականում լինում է մոր ներարգանդային զարգացման շրջանում, երբ սկսվում են ձեւավորվել աղջկա սեռական օրգանները, այդ ժամանակահատվածում կուսաթաղանթը կա’մ լիարժեք չի  ձեւավորվում կա’մ ընդհնարապես չի ձեւավորվում», - նշեց նա:

Խոսելով կանանց սեռական կյանքի բացակայության եւ դրա հետեւանքների մասին, Պավել Սոցկին նշեց, որ երիտասարդ տարիքում, որպես կանոն, դա ոչ մի վնասի չի հանգեցնում,  «սակայն տարիքի հետ մեկտեղ, երբ կինը երկար ժամանակ կույս է մնում եւ ցանկություն է ունենում լինելու տղամարդու հետ, կատարելու իր վերարտադրողական ֆունկցիան, դա կարող է բերել նյարդային համակարգի գերլարվածության, ագրեսիայի բարձրացման, որն էլ՝ այլ հիվանդությունների առջացման»:

 Աղբյուրը՝ style.news.am

 
Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…