Հաճախ կրկնվող բորբոքումներ․ ի՞նչ անել

Հաճախ կրկնվող բորբոքումներ․ ի՞նչ անել

Հեշտոցային և գինեկոլոգիական բորբոքային հիվանդությունների կրկնվող ընթացքը կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիր է, որը ոչ միայն նվազեցնում է կյանքի որակը, այլև կարող է ազդել վերարտադրողական առողջության վրա։ Շատ դեպքերում խնդիրը ոչ թե մեկ անգամյա վարակն է, այլ դրա պատճառների չբացահայտումը և ոչ լիարժեք բուժումը։

 Ինչու՞ են բորբոքումները կրկնվում

Կրկնվող բորբոքումների հիմքում սովորաբար ընկած են մի քանի գործոններ՝ Վագինալ միկրոֆլորայի խանգարում

Լակտոբակտերիաների քանակի նվազումը և pH-ի փոփոխությունը ստեղծում են բարենպաստ միջավայր պաթոգեն միկրոօրգանիզմների աճի համար։

 Անբավարար կամ ոչ ճիշտ բուժում

Կիսատ բուժումը կամ ինքնաբուժումը հաճախ հանգեցնում է վարակի ժամանակավոր նվազման, բայց ոչ լիարժեք վերացման։

Կրկնակի վարակում (ռեինֆեկցիա)

Սեռական զուգընկերոջ չբուժման դեպքում հնարավոր է կրկնակի վարակում։

Իմունային համակարգի թուլացում

Սթրես, քրոնիկ հիվանդություններ, հորմոնալ խանգարումներ կարող են նպաստել բորբոքային պրոցեսների ակտիվացմանը։

Հիգիենայի և կենսակերպի գործոններ

Չափազանց հաճախակի լվացումներ, ագրեսիվ միջոցների օգտագործում, սինթետիկ ներքնազգեստ

 Ե՞րբ պետք է կասկածել քրոնիկ կամ կրկնվող գործընթաց

  • Տարեկան ≥3–4 բորբոքման էպիզոդ
  • Նույն ախտանշանների պարբերական վերադարձ
  • Կարճ ժամանակում կրկնվող գանգատներ բուժումից հետո

Կրկնվող բորբոքումների դեպքում կարևոր է ոչ թե միայն բուժել ախտանշանները, այլ պարզել պատճառը․

  • Վագինալ քսուկ և միկրոսկոպիա
  • Բակտերիոլոգիական հետազոտություն (ցանք)
  • Սեռավարակների PCR ախտորոշում
  • Վագինալ pH-ի գնահատում
  • Հորմոնալ ֆոնի ուսումնասիրություն (անհրաժեշտության դեպքում)

 Կանխարգելիչ մոտեցում

  • Անհատական հիգիենայի ճիշտ պահպանում
  • Ագրեսիվ միջոցներից խուսափում
  • Բամբակյա ներքնազգեստ
  • Իմունիտետի աջակցում

 Ի՞նչ չի կարելի անել

  • Ինքնաբուժվել՝ առանց հետազոտության
  • Ամեն անգամ նույն դեղամիջոցը կիրառել
  • Անտեսել հաճախ կրկնվող ախտանշանները

Հաճախ կրկնվող բորբոքումները պահանջում են համալիր մոտեցում՝ պատճառների բացահայտում, ճիշտ ախտորոշում և անհատականացված բուժում։ Միայն այս դեպքում հնարավոր է խուսափել քրոնիկացմանց և վերականգնել նորմալ վագինալ միկրոֆլորան ու վերարտադրողական առողջությունը։

views 1818

Նմանատիպ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն