Հղիության պլանավորում
Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ
Քրոնիկ էնդոմետրիտը էնդոմետրիումի երկարատև բորբոքային վիճակ է, որը հաճախ ընթանում է առանց արտահայտված ախտանշանների, սակայն կարող է զգալի ազդեցություն ունենալ վերարտադրողական ֆունկցիայի վրա։
Ինչու՞ է կարևոր
Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկ էնդոմետրիտը կարող է կապված լինել՝
- Անպտղության
- Կրկնվող իմպլանտացիոն անհաջողությունների
- Կրկնվող վիժումների հետ
Հնարավոր ախտանշաններ
Շատ դեպքերում հիվանդությունը կարող է չունենալ ակնհայտ կլինիկական դրսևորումներ։
Երբեմն կարող են դիտվել՝
- Անկանոն արյունային արտադրություններ
- Քրոնիկ կոնքային ցավ
- Կրկնվող բորբոքային գանգատներ
Ախտորոշում
Հիստերոսկոպիա՝ թույլ է տալիս գնահատել արգանդի խոռոչը և կասկածել բորբոքային փոփոխությունները։
Էնդոմետրիումի բիոպսիա՝համարվում է ախտորոշման կարևոր մեթոդներից մեկը։
Բուժում
Հիմնականում կիրառվում է հակաբակտերիալ բուժում՝ ըստ հայտնաբերված պատճառի և կլինիկական իրավիճակի։
Քրոնիկ էնդոմետրիտը հաճախ թաքնված խնդիր է, որը կարող է խանգարել հղիության զարգացմանը։ Ժամանակին ախտորոշումն ու բուժումը կարող են բարելավել վերարտադրողական արդյունքները։