Հակաբեղմնավորիչ հաբերն ունեն նաև բուժիչ ազդեցություն

Հակաբեղմնավորիչ հաբերն ունեն նաև բուժիչ ազդեցություն

Հաճախ են խոսում հակաբեղմնավորիչ հաբերի վնասակարության մասին, բայց երբևէ մտածե՞լ եք, որ դրանք կարող են նաև բուժիչ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Օրալ բեղմնականխիչներն օգնում են պլանավորել հղիությունը, ինչպես նաև օտված են բուժիչ հատկություններով:

Բեղմնականխման այս միջոցը հաճախ օգտագործվում է անկանոն դաշտանային ցիկլը կարգավորման նպատակով: Շնորհիվ պարունակվող հորմոնների պարբերաշրջանը կարգավորվում է և դառնում վերահսկելի: Կանայք, ովքեր գանգատվում են դիսմենորեայից (ցավոտ դաշտան), կարող են մոռանալ իրենց խնդրի մասին շնորհիվ հակաբեղմնավորիչ հաբերի:

Համակցված օրալ բեղմնականխիչները բնականորեն նվազեցնում են դաշտանային արյունահոսությունը, ինչը բարենպաստ է այն կանանց համար, ովքեր մեծ քանակով արյուն են կորցրել՝ կանգնելով երկաթդեֆիցիտային սակավարյունության վտանգի առջև:

Որոշ կանայք գանգատվում են ձվազատման ցավերից, որոնք շատ դեպքերում տհաճություն և անհարմարավետության զգացում են առաջացնում: Համակցված օրալ բեղմնականխիչների ընդունման պարագայում ձվազատում տեղի չի ունենում:

Ինքնազգացողության էական դրական փոփոխություններ են ունենում նաև այն կանայք, ովքեր տառապել են նախադաշտանային համախտանիշից:

Համակցված օրալ բեղմնականխիչները նվազեցնում են փոքր կոնքի օրգանների հիվանդությունների առաջացման հավանականությունը, պակասեցնում ձվարանների և էնդոմետրիումի քաղցկեղի վտանգը, ինչպես նաև նվազեցնում են կաթնագեղձերի բարորակ ուռուցքների առաջացման վտանգը: Կարող են օգտագործվել նաև հիպերանդրոգենային վիճակների լրացուցիչ բուժման նպատակով:

Մի մոռացեք, որ օրալ հակաբեղմնավորիչի նշանակումը և ընտրությունը կատարվում է միայն ու միայն գինեկոլոգի հետ անհատական խորհրդատվությունից հետո, հաշվի առնելով տվյալ կնոջ համար անհրաժեշտությունը և օրգանիզմի առանձնահատկությունները:

views 45313
Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Կրծքով կերակրում

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները

Հետծննդյան ընթացք

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները