Կարո՞ղ է արդյոք սթրեսն ազդել հղիանալու կարողության վրա

Կարո՞ղ է արդյոք սթրեսն ազդել հղիանալու կարողության վրա

Այո, կարող է: Սթրեսը ոչ ուղղակիորեն, բայց կարող է խանգարել բեղմնավորմանը: Բացի այդ, բեղմնավորման հետ կաված խնդիրներն ինքնին կարող են սթրեսի հանգեցնել: Հարազատներն ու ընկերները խորհուրդ կտան թուլանալ և հանգիստ սպասել մինչև կհաջողվի հղիանալ: Չնայած որ այս խորհուրդները նյարդայնացնող են, նրանցում ճշմարտություն կա:

Սթրեսը կարող է ազդել գլխուղեղի այն հատվածի (հիպոթալամուս) աշխատանքի վրա, որը վերահսկում է հորմոնները: Հիպոթալամուսը պատասխանատու է այն հորմոնների աշխատանքի համար, որոնք անհրաժեշտ են ձվազատման համար: Այդ նույն հատվածը կարգավորում է տեստոստերոնի մակարդակը ձեր զուգընկերոջ օրգանիզմում: Եթե սթրեսը հետքեր թողնի ձեր օրգանիզմի վրա, ապա ձվազատումը տեղի կունենա դաշտանային ցիկլի՝ նորմայից ավելի ուշ ժամանակահատվածում, կամ առհասարակ տեղի չի ունենա: Այս վիճակը կոչվում է սթրեսի պատճառով ձվազատման բացակայություն:

Հնարավոր է նաև, որ ձեր օրգանիզմը հարմարվի ամենօրյա սթրեսային իրավիճակներին, այդ դեպքում սթրեսը դժվար թե անդրադառնա ցիկլի վրա: Իհարկե մարդիկ յուրովի են արձագանքում սթրեսին: Ցանկացած տրավմատիկ իրադարձություն կարող է անդրադառնալ ցիկլի վրա և հանգեցնել հղիանալու գործընթացի դժվարացման:

Ձվազատումը ձգձգել կարող է նաև ռեժիմի փոփոխությունը, օրինակ՝ գործուղման մեկնելը: Եթե սթրեսային իրավիճակում եք, դա կարող է արտացոլվել հեշտոցային արտադրության բնույթի վրա: Ձվազատումից առաջ նկատվող սովորական արտադրությունը կարող է մեկ լինել, մեկ անհետանալ: Կարող է թվալ, որ օրգանիզմը փորձում է ձվազատում կատարել, բայց սթրեսը խանգարում է այդ գործընթացին: Բարեբախտաբար սթրեսի պատճառով ձվազատման ձգձգումը չի կանխում հղիությունը, եթե ցիկլի ընթացքում յուրաքանչյուր 2-րդ, 3-րդ օրը սեռական հարաբերություն ունենաք:

Սթրեսը կարող է նվազեցնել սեռական հարաբերության հանդեպ հետաքրքրությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պարզել սթրեսի պատճառները: Փորձեք ձեր կյանք մտցնել այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի շատ հանգստություն կբերեն: Ճիշտ սնունդը, ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև յոգան և մեդիտացիան կօգնեն հաղթահարել սթրեսը: Գուցե անհրաժեշտ է զուգընկերոջ հետ որոշ ժամանակ անցկացնեք միասին՝ հեռու առօրյա հոգսերից:

Եթե հանգիստն ու արձակուրդը չեն օգնում կարգավորել ցիկլը, գուցե անհրաժեշտ լինի դիմել մասնագիտական օգնության: Խնդրեք բժշկին, որպեսզի նա ուղղորդի այն մասնագետի մոտ, ով զբաղվում է բեղմնավորման խնդիրների բուժմամբ (ռեպրադուկտոլոգ): Նա կպարզի ձվազատման բացակայության պատճառները: Միգուցե, բժիշկը նշանակի համապատասխան բուժում, որը կնպաստի ձվազատմանը: Խորհուրդ է տրվում դիմել նաև հոգեբանի խորհրդատվության:

Կարդացեք

Ինչպես կառավարել սթրեսը

views 5968
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Այլ նյութեր

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ

Այլ նյութեր

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ