Անվանացանկ Ա
Այլ
295949
- Աբել- սուգ (եբր․)
- Աբրահամ- բազմության հայր (եբր․)
- Ազատ- ազատ (հայ․)
- Ալեն- համաձայնություն (ֆրանս․)
- Ալբերտ- ազնվափայլ (գոթ․)
- Ահարոն- իմացող, ուսուցանող (եբր․)
- Աղասի- տեր, տիրակալ, իշխան (թուրք․)
- Այվազ- փոխանորդ, փոխարինող (արաբ․)
- Անդրանիկ- անդրանիկ, ավագ, մեծ (հայ․)
- Անտոն- առաջնորդ (լատ․)
- Անդրեաս- առնական, խիզախ (հուն․)
- Անուշավան- անմահ հոգի (զենդ․)
- Առաքել- առաքյալ բառից, ուղարկված, պատգամավոր (հայ․)
- Առնակ- քաջ տղամարդ (հայ․)
- Ասատուր- Աստվածատուր անվան կրճատ ձևն է (հայ․)
- Աստվածատուր- Աստծու տված, Աստծու պարգև (հայ․)
- Ավագ- մեծ (հայ․)
- Ավետ- Ավետիք անվան կրճատ ձևն է, հաճելի լուր (հայ․)
- Ավետիք- հաճելի լուր, աչքալուսանք (հայ․)
- Ատոմ- անբաժանելի (հայ․)
- Արամ- հանգիստ (պարսկ․)
- Արայիկ- հայկական Արա անունն է՝ փաղաքշական իկ ածանցով (հայ․)
- Արարատ- հայոց մեծ լեռան անունն է, որ ըստ էության ստուգաբանված չէ
- Արեգ- արև (հայ․)
- Արեն- ծագել է հունական Արիստոս անունից, նշանակում է լավ, լավագույն (հուն․)
- Արթուր- եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության շնորհիվ
- Արզուման- կարոտող, փափագող (պարսկ․)
- Արծրուն- մկրտված (հայ.)
- Արման- իղձ, կարոտ (պարսկ․)
- Արմեն- Արմենակ անվան կրճատ ձևն է (հայ․)
- Արմենակ- հայկական դիցաբանության անուններից է (Արամանյակ)(հայ․)
- Արշալույս- լուսաբաց (հայ․)
- Արշակ- արջուկ (պարսկ․)
- Արշավիր- հայկական հնագույն անուններից է, ըստ Հյուբշմանի՝ նշանակում է տղամարդ
- Արսեն- առնական, ամրակուռ (պարսկ․)
- Արտակ- սրընթաց (պահլ․)
- Արտաշես- լույս, եռանդ ուրախության (պահլ․)
- Արտավազդ- պահլավերեն Artavazd անունից
- Արտեմ- ռուս․ Артемий անունից, որ փոխառյալ է հունարենից, նշանակում է առողջ (հուն․)
- Արտյոմ- ծագել է Արտեմ անունից
Աղբյուրը՝ Հայոց անձնանունների բառարան, Հր․Աճառյան․ Եր․1942-1962 // Գիտելիքների շտեմարան, Ա․ Փափազյան
Հարգելի՛ ընթերցող, եթե կա անուն, որը չգտաք այս ցանկում և գիտեք նաև ստուգաբանությունը, խնդրում ենք գրել այն որպես մեկնաբանություն։