Արյան խմբի և ռեզուս-գործոնի ժառանգաբար փոխանցումը

Երեխայի արյան խումբը և ռեզուս գործոնն անմիջական առընչություն ունեն նրա ծնողների արյան հետ: Ինչպե՞ս է տեղի ունենում դրանց ժառանգական փոխանցումը: Այս հարցը սկսում է հետաքրքրել ապագա ծնողներին նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը: Գենետիկայի օրենքներն իմանալով՝ կարելի է որոշել ապագա փոքրիկի արյան խումբը: Փորձենք միասին հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում արյան խմբերի բաժանումը: Նախորդ դարի վերջերին Կառլ Լինդշտեինն առանձնացրեց արյան 4 խումբեր և դասակարգեց դրանք հետևյալ կերպ՝
- I խումբ – 0
- II խումբ – A
- III խումբ – B
- IV խումբ – AB
Յուրաքանչյուր մարդ կրում է արյան խմբի երկու գեն: Արյան առաջին խմբին բնորոշ է 00 գենը, երկրորդին՝ AA կամ AO, երրորդին՝ BB կամ BO, իսկ չորորդին՝ AB գենը: Երեխան ժառանգում է մայրիկից և հայրիկից մեկական գեն: Այդ սկզբունքով կարելի է ինքնուրույն որոշել երեխայի արյան խումբը: Ձեզ կօգնի հետևյալ աղյուսակը ՝
Աղյուսակից երևում է, որ I խմբի արյուն ունեցող ծնողների երեխան կարող է ծնվել միայն նույն խմբի արյամբ: Այլ տարբերակները բացառվում են: Եթե ծնողներն ունեն արյան I և II կամ I և III խումբ, ապա երեխան կարող է ծնվել ծնողներից որևէ մեկի արյան խմբով: Հետաքրքիր է II և III արյան խմբերով ծնողների դեպքը, քանի որ այդ պարագայում հստակ որոշել ապագա փոքրիկի արյան խումբը հնարավոր չէ, քանի որ բոլոր չորս խմբերն էլ ունեն հավասար հավանականություն:
Արյան մեկ այլ բնութագրիչ է ռեզուս-գործոնը: Այն կարող է լինել դրական՝ Rh(+) և բացասական՝ Rh(-): Եթե երկու ծնողների ռեզուս գործոնը բացասական է, ապա երեխան կծնվի նույնպես բացասական ռեզուս գործոնով: Մյուս բոլոր դեպքերում երեխան կարող է ունենալ ռեզուս գործոններից ցանկացածը:
Կարդացեք՝ Ռեզուս-կոնֆլիկտ
Ամփոփելով նշենք, որ աղյուսակի միջոցով հնարավոր է կանխորոշել երեխայի արյան բնութագրիչները, սակայն ավելի հստակ այն որոշելու համար անհրաժեշտ է արյան հետազոտություն կատարել:
Նմանատիպ նյութեր

Ինչ չի կարելի ուտել արյան բարձր խտության դեպքում․սնվելու կանոնները և արգելված 12 մթերքները

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

7 նշան, որ օրգանիզմում կան թրոմբներ

Ինչպե՞ս իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայքի

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել
