Երկաթը հղիության ընթացքում

Երկաթը հղիության ընթացքում

Երկաթը, որպես վիտամին, խիստ անհրաժեշտ է հղի կնոջ օրգանիզմին։ Այն նպաստում է մոր և պտղի միջև կապն ապահովող արյան արտադրությանը, պատասխանատվություն է կրում օրգանիզմը թթվածնով հարստացնելու համար։

Երկաթի պակասի դեպքում պարզ է դառնում, որ մայրն էրիթրոցիտների պակաս նույնպես ունի, որի արդյունքում սակավարյունություն է զարգանում։ Երկաթի մեծ քանակությունը ևս հղի է խնդիրներով, ուստի հարկավոր է հղիության ընթացքում բնականոն սահմաններում պահել նրա մակարդակը։

Fe միկրոտարրի անհրաժեշտ մակարդակը

Այն հավասար է օրական 30 մգ-ի։ Օրգանիզմը հիմնականում ստանում է սննդի միջոցով և ոչ մի նշանակություն չի ունենում, եթե, օրինակ, այսօր ձեր օրգանիզմն ստանում է 10 մգ, իսկ վաղը 40 մգ։ Քանի որ հղիության ընթացքում երկաթի զգալի ծախս է լինում, հարկավոր է մշտապես լրացնել այն։ Երեխային այդ ընթացքում 400 մգ երկաթ է անհրաժեշտ։

Կնոջ օրգանիզմում նյութերի փոխանակությունը արագ է կատարվում, այդ պատճառով լրացուցիչ 500 մգ երկաթ է պահանջվում, որը բավարարվում է դեղամիջոցների, վիտամինային համալիրների օգնությամբ։

Շիճուկային երկաթը հղիության ընթացքում

Հետազոտություն է, որը որոշում է արյան մեջ երկաթի խտությունը, որը կախված է ներծծումից և աղիներում ու այլ կարևոր օրգաններում կուտակվածությունից։ Շիճուկային երկաթի մակարդակը կարող է փոփոխվել օրվա ընթացքում, ամենաբարձր ցուցանիշն ունենում է առավոտյան։ Հղիության ընթացքում այն կարողէ նվազել, հատկապես առաջին եռամսյակում, ինչը բացատրվում է այն բանով, որ այդ ընթացքում ձևավորվում են երեխայի ներքին օրգանները։ Հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել արյան մեջ երկաթի պակասը կամ ավելցուկը։

Երկաթի պակասը հղիության ընթացքում

Երկաթի պակասի դեպքում հեմոգլոբինի մակարդակը նվազում է, սկսում է անեմիա՝ սակավարյունություն զարգանալ։ Կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են երկաթի անբավարարությանը, դրանցից են քրոնիկական հիվանդությունները, երկաթի պակասը հղիությունից առաջ, վաղ տոքսիկոզը, բազմապտուղ հղիությունը, առատ ու երկարատև դաշտանը և այլն։

Երկաթի անբավարարության նշաններն են՝

  • հոգնածություն,
  • թուլություն, 
  • գլխապտույտ, 
  • լորձաթաղանթների չորություն, 
  • ստոմատիտ, 
  • մազերի և եղունգների դյուրաբեկություն և այլն։

Երկաթի անբավարարությունն ընթանում է տարբեր ձևերով՝ թաքնված և կլինիկական։ Դրսևորվում է հղիության երկրորդ եռամսյակում և սրվում է ձմռանն ու գարնանը։

Երեխաները, ովքեր արգանդում զգացել են երկաթի անբավարարություն, հակված են լինում ալերգիկ ռեակցիաների ու վարակների։

Թերապիան ենթադրում է երկաթ պարունակող դեղամիջոցների ընդունում և հատուկ սննդակարգի պահպանում։ Երկաթ պարունակող դեղամիջոցներն ընտրում և դեղաչափը նշանակում է միայն բժիշկը։ Հաբը պետք է խմել միայն ու միայն ջրով։

Դեղամիջոցի ընդունումից հետո երկու ժամվա ընթացքում չի կարելի կալցիում պարունակող սնունդ ուտել, քանի որ անտացիդները վատացնում են աղիների աշխատանքը։

Եթե մոռացել եք դեղը խմել նշված ժամին, ապա հաջորդ դեղաչափը պետք է ընդունեք ըստ ժամանակացույցի․ չի կարելի ինքնուրույն փոխել դեղամիջոցի ընդունման սխեման։

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…