Սեքսի առավելությունները երկարատև հարաբերությունների դեպքում

Սեքսի առավելությունները երկարատև հարաբերությունների դեպքում

Թվում է, թե միևնույն զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունները ժամանակի ընթացքում կկորցնեն հետաքրքրությունը: Սակայն երկարաժամկետ հարաբերությունների դեպքում էլ սեքսն ունի իր առավելությունները:

Մշտական հարաբերություններն ստեղծում են վստահության այնպիսի մակարդակը, որը թույլ է տալիս լինել ազատ՝ առանց վախենալու քննադատությունից և չհասկացված լինելուց:

Երկարատև հարաբերությունների ժամանակ սթրեսը վերանում է, քանի որ մենք սովորում ենք քնել և արթնանալ միևնույն մարդու հետ: Այն խոցելի կողմերը, որոնք հարաբերությունների սկբում բոլորը փորձում են թաքցնել, վաղ թե ուշ նկատելի են դառնում: Զուգընկերոջ հանդեպ վստահությունը շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում ավելի անկեղծ ենք դառնում:

Ժամանակի ընթացքում պաշտպանվածության զգացում է առաջանում, ինչն էլ թույլ է տալիս հեշտությամբ նոր էքսպերիմենտներ կատարել՝ միասին քննարկելով ցանկությունները:

Բազմակի անգամներ սեքսով զբաղվելու արդյունքում, թվում է, թե այն կորցնում է իր հուզականությունը, սակայն այնքան էլ այդպես չէ: Մտածեք, որ կարող եք սեքսով զբաղվել պարզապես երբ ցանկանաք:

Տարիների ընթացքում մեր մարմինը փոփոխությունների է ենթարկվում, ինչը մեզ համար շատ ակնհայտ է: Սակայն ապացուցված է, որ երբ ֆիզիկական հաճույքն ու զգացմունքային կապվածությունն անբաժանելի են, սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում: Մեր հիշողությունը ստեղծում է մեր սիրելիի կերպարը՝ հիմնվելով նրա հանդեպ մեր ունեցած զգացմունքների վրա:

Բացի այդ, հոգեկան կապը երկուսի մեջ ավելի է ամրապնդվում ժամանակի հետ, քանի որ խնդիրներին միասին եք լուծումներ տալիս, միասին եք վերապրում: Եթե ունեք ձեզ սիրող զուգընկեր, միասին լինելու ցանկությունը կօգնի հաղթահարել ցանկացած արգելք:

Այնպես որ՝ երկարատև հարաբերությունների դեպքում էլ հնարավոր է զուգընկերների միջև պահպանել նախկինում եղած կիրքը և նոր թարմություն մտցնել սեռական կյանք:

 

Աղբյուրը

views 58945
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Այլ նյութեր

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ

Այլ նյութեր

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ