Աղը, սխտորը և համեմունքները հղիության ընթացքում

Աղը, սխտորը և համեմունքները հղիության ընթացքում

Աղը, սխտորն ու համեմունքներն այն բաղադրիչներն են, առանց որոնց դժվար է պատկերացնել ուտեստների պատրաստումը։ Արդյո՞ք ապագա մայրը պետք է փոխի սննդի հետ կապված իր սովորությունները։

Աղ

Շատ է խոսվում աղի վնասակարության համար, և բազմաթիվ կանայք ցանկանում են հղիության ընթացքում սահմանափակել դրա օգտագործումը։ Արժե՞, սակայն, այդպես վարվել։

Աղի և քաղցր մթերքների չարաշահումը հանգեցնում է արյան շրջանառության թուլացման, անոթային ճնշման բարձրացման, ծանրաբեռնում է երիկամները, լյարդն ու սիրտը։ Աղը, սակայն, օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութ է։ Դրա պակասը նույնքան վտանգավոր է, որքան և ավելցուկը։ Հղիության ընթացքում հարկավոր է սովորական քանակությամբ աղ օգտագործել։

Սննդակարգից աղի սահմանափակումը կամ բացառումը չպետք է ինքնուրույն որոշման արդյունք լինի։ Անաղ դիետան նշանակում է միայն բժիշկն այնպիսի ցուցումների դեպքում, ինչպիսիք են՝ երիկամների, լյարդի, սրտի հիվանդություններ, անոթային բարձր ճնշում՝ հիպերտոնիա և այլն։

Այտուցվածությունը ոչ միշտ է աղի ավելցուկի հետևանք լինում։ Եթե հղի կինն ունի այդ խնդիրը չափավոր քանակությամբ աղ օգտագործելու դեպքում, ապա պետք է դիմի բժշկի։ Հարկավոր է ուշադրություն դարձնել մեզի հետազոտության արդյունքներին, անոթային ճնշմանը և պարզել ախտանշանների պատճառը։

Կարդացեք՝ Այտուցվածությունը հղիության ընթացքում

Խորհուրդ է տրվում յոդացված աղ օգտագործել, քանի որ մարդկանց մեծամասնությունը չի ստանում յոդի անհրաժեշտ քանակությունը։ Յոդի պակասը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների, մտավոր խանգարումների և հետամնացության։ Յոդացված աղը պետք է պահել ամուր փակվող տարայում, որպեսզի պահպանվեն դրա բոլոր օգտակար հատկանիշները։ Այն ցնդելու հատկություն ունի, ուստի ավելի լավ է ուտեստներին ավելացնել արդեն պատրաստի վիճակում։

Սխտոր

Սխտորը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ որպես հակաբորբոքային, անտիսեպտիկ, իմունախթանիչ միջոց։ Իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ջրիկացնում է արյունը։ Հարուստ է մակրո և միկրոտարրերով, վիտամիններով, պաունակում է եթերային յուղեր, ուժեղ հակաօքսիդանտ է։ Վիտամինների իսկական գանձարան է ապագա մայրերի համար, սակայն պե՞տք է օգտագործել հղիության ընթացքում։

Ո՞ր դեպքերում է հարկավոր հրաժարվել սխտորից

Լավ կլինի հրաժավել սխտորից այրոցի, սուր կամ քրոնիկական գաստրիտի, խոցի դեպքում։ Իմանալով դրա օգտակարության մասին՝ պետք չէ ստիպված ուտել այն, եթե չեք ցանկանում, չեք սիրում։ Բացի այդ սխտորը սուր համ ունի, իսկ հղիության ընթացքում ցանկալի չէ այդպիսի մթերքների շատ օգտագործումը։ Պահպանեք չափի զգացումը, կերեք միայն եթե սիրում եք և տհաճ զգացողություններ չեք ունենում ուտելուց հետո։

Պղպեղ և այլ համեմունքներ

Սև պղպեղն ու դափնու տերևը բազմաթիվ կանանց սիրելի համեմունքներն են։ Փոքր չափաբաժնով օգտագործելու դեպքում ոչ մի վնաս չեն հասցնում օրգանիզմին, սակայն չարաշահման դեպքում մեծանում է արգանդի կրճատման վտանգը։ Հղիության ընթացքում ցանկալի է հրաժարվել կարմիր պղպեղից, քանի որ այն ուժեղ ալերգեն է։

Հղի կանանց թույլատրվում է շաֆրան օգտագործել։ Այն խմելի-սունելի համեմունքի բաղադրիչներից է և փոքր քանակությամբ օգտագործելու դեպքում վնասակար չէ։

Համեմուքներն ու խառնուրդները սովորաբար նաև աղ են պարունակում։ Հաշվի առեք այդ հանգամանքը, երբ աղ եք անում ուտեստներին։ Որոշ արտադրողներ այդպիսի խառնուրդներին համի ուժեղացուցիչներ են ավեացնում, որոնք բացասաբար են ազդում համային ընկալիչների և մարսողական համակարգի վրա։

Գնեք միայն որակյալ արտադրանք։ Ուշադիր եղեք և սննդաբաժնում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ խորհրդակցեք բժշկի հետ։

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Էպիդուրալ անզգայացումը  տարածված մեթոդ է, որն…

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …