Ճարպի կուտակում որովայնի հատվածում

Ճարպի կուտակում որովայնի հատվածում

Ճարպակալման աբդոմինալ տիպի դեպքում ճարպերի մեծ մասը տեղաբաշխված է լինում որովայնի հատվածում, և կազմվածքը ձևով խնձոր է հիշեցնում։

Պատճառները

1․Շատակերություն, սննդի ռեժիմի խանգարում (օրվա ընթացքում ճաշի անկանոն ժամեր և կենտրոնացում երեկոյան ժամերի վրա)։

2․ Նստակյաց ապրելակերպ։

3․ Նախորդած հղիություն և ծննդաբերություն (ճարպը հեշտությամբ է կուտակվում որովայնի մաշկի թուլանալու հետևանքով)։

Ի՞նչ անել

1. Անհրաժեշտ է պարզել՝ կա՞ մարմնի ավելորդ զանգված, թե՞ ոչ։ Այդ նպատակով պետք է չափել գոտկատեղի շրջանագիծը։ Եթե այն 82 սմ-ից մեծ է, ապա պետք է հորմոնների հետազոտություն կատարել։

2. Եթե գիրացում է նկատվում, պետք է որոշել մարմնի զանգվածի ինդեքսը։

Կարդացեք՝ Ինչպե՞ս որոշել մարմնի զանգվածի ինդեքսը

3. Ավելորդ քաշի դեպքում հարկավոր է սահմանափակել կենդանական ճարպերի, ածխաջրերի (հացաբուլկեղեն, քաղցրեղեն, քաղցր մրգեր և այլն) օգտագործումը, կալորիաների օրական քանակը պետք է կազմի մինչև 2000 կկալ։

4. Խորհուրդ է տրվում մեծացնել ֆիզիկական ակտիվությունը։ Վարժությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանի վերաբերյալ պետք է խորհդակցել բժշկի հետ։

5. Ավելորդ քաշի դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվության։ Հորմոնների հետազոտությունից հետո կախտորոշվի վիճակը և համապատասխան բուժում կնշանակվի։

Կարդացեք՝ Մարմնի քաշի ավելացման վրա ազդող հորմոնները

Ի՞նչ մասնագետի դիմել ճարպակալման դեպքում

Ճարպակալման աբդոմինալ (և ոչ միայն) տիպի դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի և սննդաբանի (դիետոլոգ)։

Ճարպակալման հաջող բուժման դեպքում հնարավոր է կանխել սրտի իշեմիկ հիվանդության, անոթային հիպերտենզիայի, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը։

Կարդացեք՝ Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Ճիշտ ժամանակին մասնագետի դիմելու դեպքում կկարողանաք կանխել նաև էնդոկրին հիվանդությունների զարգացումը (օրինակ հիպոթիրեոզի

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…