Պրոգեստերոն հորմոնի մակարդակի որոշում

Պրոգեստերոն հորմոնի մակարդակի որոշում

Պրոգեստերոնը ստերոիդային հորմոն է: Սինթեզվում է հատիկաձև բջիջների և դեղին մարմնի, ընկերքի և մակերիկամների կեղևի կողմից լյուտեինիզացնող հորմոնի ազդեցությամբ, իսկ հղիության դեպքում՝ մարդու խորիոնային գոնադոտրոպինի կողմից։ Արյան մեջ առկա է ինչպես ազատ, այնպես էլ սպիտակուցների հետ կապված վիճակում։

Պրոգեստերոնը էնդոմետրիումում փոփոխություններ է առաջացնում՝ այն նախապատրաստելով սաղմի ամրացմանը, նպաստում է հղիության պահպանմանը՝ ճնշելով արգանդի հարթ մկանունքի ակտիվությունը և ձվարաններում ֆոլիկուլների զարգացումը, խթանում է կաթնագեղձերի զարգացումը, նվազեցնում է միոմետրիումի հարթմկանային բջիջների գրգռվողականության շեմը, պահպանում է արգանդի պարանոցի տոնուսը։

Կարդացեք՝ Պրոգեստերոն․ մայրական բնազդի հորմոն

Պրոգեստերոնի մակարդակի որոշման ցուցումները՝

  • ձվազատման հաստատում, 
  • դեղին մարմնի աշխատանքի վերահսկում, 
  • անպտղության, դաշտանային ցիկլի խանգարման, արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսության տարբերակիչ (դիֆերենցիալ) ախտորոշում և ընթացիկ բուժման վերահսկում։

Արյան մեջ պրոգեստերոնի բնական քանակը՝

  • ֆոլիկուլային փուլում՝ 0,1-6,4 նմոլ/լ (0,03-2,0 նգ/մլ), 
  • լյուտեինային փուլում՝ 10-40 նմոլ/լ (3,1-12,4 նգ/մլ): 

Պետք է հաշվի առնել, որ նշված ցուցանիշները կարող են տատանվել՝ կախված լաբորատորիայից։ Հարկավոր է առաջնորդվել տվյալ լաբորատորիայի սահմանած ցուցանիշներով։

Պրոգեստերոնի սեկրեցիան սկսում է աճել նախաօվուլյատոր շրջանում՝ առավելագույնին հասնելով լյուտեինային փուլի մեջտեղում (մինչև 44,0-55,5 նմոլ/լ):

Հետազոտության համար անհրաժեշտ շիճուկի քանակը՝ 0,1 մլ, հետազոտության տևողությունը՝ 3-4 ժամ։

views 28615
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն