Նստանյարդի բորբոքումը (իշիաս) հղիության ընթացքում

Նստանյարդի բորբոքումը (իշիաս) հղիության ընթացքում

Նստանյարդաբորբը ողնուղեղի գոտկասրբոսկրային բաժնի նյարդարմատների, գլխավորապես նստանյարդի բորբոքումն է, որ շատ հաճախ է հանդիպում հղիության ընթացքում, հատկապես վերջին ամիսների ընթացքում։ Մարդու օրգանիզմի ամենամեծ ու ամենաերկար նյարդի բորբոքումն այդ շրջանում պայմանավորված է առաջին հերթին ողնաշարի աճող ծանրաբեռնվածությամբ։

Պատճառները

Հղի կնոջ տարիքը որևէ նշանակություն չունի։ Հիվանդության նշաններ կարող է զգալ նաև երիտասարդ կինը։ Կարելի է ասել, որ նստանյարդաբորբը հղիության կողմնակի ազդեցություն է։ Խնդիրը կանխելու համար հարկավոր է վարժությունների միջոցով ամրացնել ողնաշարի մկանները դեռևս նախքան հղիությունը։

Այսպիսով, հղի կանանց իշիասի առաջին պատճառը ողնաշարի մկանահոդային ապարատի թուլությունն է։ Մեծացող արգանդի ծանրությունը, մարմնի ծանրության կենտրոնի փոփոխությունը, ընդհանուր ծանրաբեռնվածությունը նստանյարդաբորբի առաջացման գործոն են դառնում։

Հաճախ իշիասն առաջանում է ի պատասխան քրոնիկական փորկապության։ Ընդ որում՝ կարող է այսպես կոչված՝ տանձաձև մկանի համախտանիշ ի հայտ գալ։ Այդ մկանը գտնվում է նստատեղի մեծ մկանի տակ։ Փորկապության ժամանակ նրա սպազմի արդյունքում նստանյարդը սեղմվում է և սկսում բորբոքվել։

Ախտանշանները

Առաջին հերթին գոտկասրբանային հատվածում ցավ է առաջանում, որն արագ անցնում է կանգնած ժամանակ։ Ցավը լինում է սուր կամ նվացող, ալիքաձև կամ կրակող։ Ցավը հնարավոր է, որ այնքան ուժգնանա, որ կինը չկարողանա գիշերը վեր կենալ։ Ցանկացած փոքր շարժում, անգամ փռշտոցը կարող է ուժեղացնել ցավը։

Բուժումը

Բուժումն առաջին հերթին ուղղվում է ցավի մեղմացմանը։ Հղի կնոջ համար մանուալ թերապևտի աշխատանքն ավելի նպատակահարմար է, քանի որ հղիության ընթացքում մի շարք դեղամիջոցներ արգելված են։ Մանուալ թերապիային զուգահեռ բժիշկ-վերտեբրոլոգը նշանակում է ողնաշարի մկանների հանգստացման և թուլացման հատուկ վարժություններ։ Անհրաժեշտության դեպքում մասնագետը սովորեցնում է բուժական մարմնամարզության հմտություններ։

views 34477
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ