Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 2

Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 2

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

 

Նախապատրաստում լյարդի և որովայնի խոռոչի այլ օրգանների (փայծաղ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ) ՈւՁՀ-ին

Այդ հարցում հիմնական խնդիրը աղիքներում գոյացած գազերից ազատվելն է։ Նշված օրգանների ՈւՁՀ-ից 3-4 օր առաջ հարկավոր է սննդից հանել գազագոյացմանը նպաստող մթերքները (բջջանյութով հարուստ հում բանջարեղեն, մրգեր, լոբեղեն, սև հաց, գազավորված ըմպելիքներ, թխվածքեղեն և այլն)։ ՈւՁՀ-ից առաջ արգելված է գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա անելը։

Եթե երեխան տվյալ պահին դեղորայքային բուժում է ստանում, հարկավոր է այդ մասին տեղեկացնել բժշկին։ Որովայնի խոռոչի ՈւՁՀ-ն կատարվում է քաղցած վիճակում, այդ պատճառով վերջին անգամ սնվելը պետք է լինի հետազոտությունից 8-12 ժամ առաջ։

Ծծկեր երեխաների նախապատրաստումը լյարդի ՈւՁՀ-ին

Ծծկեր երեխաների դեպքում որովայնի խոռոչի ՈւՁՀ-ի հարցը հեշտանում է։ Հարկավոր է հետազոտույունը կատարել վերջին կերակրումից երեք ժամ անց, կաթնախառնուրդով կերակրելու դեպքում՝3.5 ժամ անց։

Նախապատրաստում երիկամների ՈւՁՀ-ին

Նորմալ քաշի դեպքում երիկամների ՈւՁՀ-ն նախապատրաստում չի պահանջում։ Ավելորդ քաշը և աղիքներում գազի առկայությունը դժվարացնում է ուլտրաձայնային ախտորոշումը և այդ դեպքերում նույնպիսի նախապատրաստում է պահանջվում, ինչ որովայնի խոռոչի ՈւՁՀ-ի դեպքում։

Նախապատրաստում մակերիկամների ՈւՁՀ-ին

Հետազոտությունից 3 օր առաջ նշանակվում է օրգանիզմը խարաններից ազատելու դիետա, որը բացառում է կենդանական ծագման մթերքների օգտագործումը։ Կարելի է լոբի, կարտոֆիլ, ձավարեղեն, բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն, սև հաց, մակարոնեղեն, մեղր, չիր ուտել, խոտաբույսերով թեյ և բնական հյութեր խմել։ Մակերիկամների ՈւՁՀ-ն կատարվում է քաղցած ժամանակ։

Ծծկեր երեխաներին հարկավոր է հետազոտության տանել վերջին կերակրումից 3-3.5 ժամ անց։

Նախապատրաստում միզապարկի ՈւՁՀ-ին

Միզապարկի ՈւՁՀ-ն կատարվում է լիքը միզապարկի դեպքում։ Խորհուրդ է տրվում հետազոտությունից 30-40ր առաջ երեխային 200-800մլ չգազավորված հեղուկ առաջարկել։ Այդ թվերը պայմանավորված են օրգանիզմի առանձնահատկություններով։ Եթե երեխան դժվարանում է անմիջապես մեծ քանակությամբ հեղուկ խմել, ապա առաջարկեք նրան սկսել 1-1.5 ժամ առաջ։

Ծծկեր երեխաների դեպքում պրոցեդուրան հեշտանում է։ Հարկավոր է նրան կերակրել պրոցեդուրայից 15-20ր առաջ։

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 3

views 5169
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն