Ներարգանդային պարույր․ տեղադրե՞լ, թե՞ ոչ

Ներարգանդային պարույր․ տեղադրե՞լ, թե՞ ոչ

Ներարգանդային պարույրը հակաբեղմնավորման մեթոդներից մեկն է և ունի իր ցուցումներն ու հակացուցումները, դրական և բացասական հատկությունները։

Պարույրների տեսակները

ՆԱՊ-ը փոքրիկ հարմարանք է, որ տեղադրվում է արգանդի խոռոչի մեջ։ Այդ մասին մանրամասն կարդացեք ստորև նշված հոդվածում։

Կարդացեք՝ Ներարգանդային պարույրը որպես բեղմնականխիչ միջոց

Ժամանակակից պարույրները մետաղ և հորմոն (Միրենա) պարունակող են։ Մետաղական պարույրների մի տեսակ կա, որը պղինձ է պարունակում։ Այն թթվայնություն ձեռք բերելով՝ հավելյալ պայմաններ է ստեղծում և խոչընդոտում ձվաբջջի՝ արգանդի պատին ամրանալը։ Կան նաև այլ մետաղներից պատրաստված պարույրներ, սակայն դրանց կիրառելիությունը ցածր է: Մետաղե ՆԱՊ-երը կիրառվում են հիմնականում հակաբեղմնավորիչ ազդեցության համար:

ՆԱՊ-երի վերջին սերունդը հորմոններ, մասնավորապես՝ պրոգեստին է պարունակում։ Ամեն օր կնոջ արյան մեջ փոքր քանակությամբ լևոնորգեստերիլ է ներթափանցում, որի արդյունքում էնդոմետրիումը փոփոխության է ենթարկվում, և ձվաբջջին չի հաջողվում ամրանալ արգանդի պատին։ Հորմոն պարունակող ՆԱՊ-երը հաճախ նշանակվում են նաև բուժման նպատակով։ Ամենահայտնի ներկայացուցիչներից են Միրենան և Զայդեսը։

Բացի այդ, ՆԱՊ-ը խթանում է արգանդի պարանոցի բջիջների իմունիտետը՝ կանխելով ախտաբանական վիճակների առաջացումը։ Կարելի է ասել, որ պրույրը կարող է կանխել արգանդի պարանոցի դիսպլազիայի առաջացումը։

ՆԱՊ-ի առաջացրած բարդությունները

Արյունահոսություն։ Դաշտանն առատ է դառնում, ինչի արդյունքում կարող է սակավարյունություն զարգանալ։ Հնարավոր է նաև, որ արյունահոսություն դիտվի դաշտանների արանքում և սեռական հարաբերությունից հետո։

Բորբոքում։ Հնարավոր է, որ պարույր կրելու դեպքում սեռական հարաբերության ընթացքում ցավ, անհարմարություն և պարույրի արտանկում լինի։ Երբեմն շատանում է նաև հեշտոցային արտադրությունը։

ՆԱՊ չի տեղադրվում հետևյալ դեպքերում՝ 

  • միոմա և արգանդի խոռոչի ձևախեղումներ,  
  • հիվանդության պատմության մեջ սակավարյունություն, ինչպես նաև առատ դաշտան, 
  • բորբոքային հիվանդություններ, 
  • ծխող կանանց հակացուցված է հորմոն պարունակող պարույրը, 
  • փոքր կոնքի օրգանների և հավելումների բորբոքային հիվանդություններ,
  • մետաղների հանդեպ ալերգիա, 
  • հղիության կասկած, 
  • օնկոլոգիական հիվանդություններ, 
  • արգանդի հիպոպլազիաներ և զարգացման անոմալիաներ և այլն։ 

Ներարգանդային պարույրը սովորաբար տեղադրվում է 3-5 տարով: Այնուհետև պահանջվում է հեռացնել այն։

Ցուցումներ պարույրի հեռացման համար՝

  • ցավ, 
  • արյունահոսություն, 
  • ջերմային ռեակցիա, 
  • ընդհանուր հիվանդագին վիճակ,
  • ալերգիկ ռեակցիա և այլն։
Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…