Եգիպտացորենի ձեթ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Եգիպտացորենի ձեթը արժեքավոր մթերք է, հարուստ է կենսաբանորեն ակտիվ նյութերով, որոնք օգնում են պահպանել հիվանդությունն ու անգամ բուժել և կանխարգելել մի շարք հիվանդություններ։ Պարունակում է վիտամին E, A, C, F, K, ինչպես նաև B խմբի վիտամիններ։ Տոկոֆերոլի (վիտամին E) քանակով եգիպտացորենի ձեթը գերազանցում է արևածաղկի և ձիթապտղի ձեթերին։ Հարուստ է ճարպաթթուներով, կիսահագեցած ճարպաթթուներով, ինչպես նաև հագեցած թթուներով։
Կալորիականությունը
100 գրամ ձեթի կալորիականությունը 900 կկալ է։
Օգտակար հատկությունները
Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։
Դրական ազդեցություն է թողնում էնդոկրին համակարգի աշխատանքի վրա (վահանաձև գեղձի, հիպոֆիզի, մակերիկամների, սեռական գեղձերի):
Պաշտպանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթները՝ դրանք ավելի առաձգական դարձնելով։
Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, լավացնում նյութափոխանակությունը, խթանում լեղապարկի, լյարդի և աղիների աշխատանքը։
Օգտակար է շաքարային դիաբետ, լեղաքարային կամ երիկամաքարային հիվանդություններ ունեցող մարդկանց։
Դրական ազդեցություն է թողնում նաև նյարդային համակարգի վրա, լավացնում է տրամադրությունը, կարգավորում քունը։
Օրգանիզմի բջիջներին պաշտպանում է մուտացիաներից։ Օգտակար է հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև երեխաների համար։ մաքրում, վերականգնում և առողջացնում է օրգանիզմը։
Լավացնում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։ Կարելի օգտագործել նաև որպես մերսման ձեթ։
Տարատեսակ դիմակների տեսքով օգտագործելու դեպքում օգնում է վերացնել մաշկի պիգմենտները և կնճիռները։
Դանդաղեցնում է ծերացումը և երիտասարդացնում օրգանիզմը։
Վիտամին E-ն, որով հարուստ է եգիպտացորենի ձեթը, հրաշալի միջոց է օրգանիզմի ծերացման պատճառներից մեկի՝ ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։
Հակացուցումները
Հակացուցված է անհատական անտանելիության դեպքում։