Ամենորեա (դաշտանի բացակայություն)

Ամենորեա (դաշտանի բացակայություն)

 

Ամենորեան դաշտանի բացակայությունն է 6 ամիս և ավել տևողությամբ: Այն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ ախտանիշ` ոչ միայն վերարտադրողական համակարգի տարբեր մակարդակների ախտահարումների, այլև զանազան նյարդաներզատական բնույթի ախտահարումների, բարորակ և չարորակ նորագոյացությունների ժամանակ:

Ռիսկի գործոնները

Ամենորեա կարող է առաջանալ, եթե կա՝

  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
  • սննդակարգի խախտումներ (շատակերություն, քաղց),
  • գերհույզեր և այլն:

Տարբերում են առաջնային և երկրորդային ամենորեա: Առաջնային ամենորեան այն է, երբ ի սկզբանե երբևէ դաշտան չի դիտվել: Երկրորդային ամենորեան դաշտանի բացակայությունն է 6 ամիս և ավել տևողությամբ` ի սկզբանե կանոնավոր կամ անկանոն դաշտաններից հետո: Առաջնային ամենորեան կարող է զուգորդվել երկրորդային սեռական նշանների զարգացման խանգարումներով կամ դրսևորվել դրանցից անկախ: Երկրորդային ամենորեան զարգանում է երկրորդային սեռական նշանների բնականոն զարգացմանը զուգահեռ:

Ախտորոշումը

Ամենորեայի մասին են վկայում՝

  • առաջին դաշտանի (մենարխե) բացակայությունը 16 և ավել տարիքում,
  • սեռական հասունացման նշանների (կաթնագեղձեր, սեռական մազածածկ) բացակայությունը 14 և ավել բարձր տարիքում,
  • առաջին դաշտանի (մենարխե) բացակայությունը 3 տարի և ավել` երկրորդային սեռական նշանների ի հայտ գալուց և զարգանալուց հետո,
  • հասակի և մարմնի զանգվածի ցուցանիշների տարիքային (կամ կենսաբանական և օրացույցային տարիքի) անհամապատասխանությունը:

Բուժման նպատակը

Բուժումն ուղղված է դաշտանի վերականգնմանը, հորմոնային խանգարումների կարգավորմանը, վերարտադրողական համակարգի զարգացման անատոմիական շեղումների շտկմանը և հետագա վերականգնմանը:

 

Աղբյուրը

views 45794
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը