Ինտիմ հիգիենան հղիության ընթացքում

Ինտիմ հիգիենան հղիության ընթացքում

Բարեհաջող հղիության հիմնական բաղադրիչներից մեկը ապահովությունն է և ինտիմ հարմարավետությունը։ Կնոջ օրգանիզմն այդ ընթացքում բազում փոփոխությունների է ենթարկվում, նրա ամբողջ ուժն ուղղված է լինում նոր կյանքի զարգացմանը, իսկ այ սեփական խնդիրների լուծման համար երբեմն չի հերիքում։ Այդ պատճառով էլ կինն ինքն իրեն պետք է օգնի։ Մեծ ջանք չի պահանջվի և ցանկալի հարմարավետությունն էլ ապահովված կլինի, եթե նա ճիշտ ընտրի միջոցները։

Ի՞նչ է կատարվում կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում

Բարձրանում է էստրոգենների մակարդակը և հանգեցնում հեշտոցի թթվայնության նվազման։ Այդ փոփոխությունը հանգեցնում է բնական լակտոֆլորայի կորստի (բակտերիալ վագինոզ) և թուլացնում պաշտպանությունը ախտածին մանրէներից։ Արդյունքում հեշտոցը խոցելի է դառնում սեռավարակների և տարբեր մանրէների հանդեպ՝ քլամիդիաներ, գոնոկոկներ, տրիխոմոնադներ, ստրեպտոկոկներ, ստաֆիլոկոկներ, կանդիդա, միկոպլազմաներ, աղիքային մանրէներ և այլն։ Դրանք բոլորը կարող են բորբոքում և ծանր այլ ախտահարումներ առաջացնել։

Կարդացեք՝  Բակտերիալ վագինոզ 

Հղիության ընթացքում հաճախ հանիպող խնդիրներից է կանդիդոզը։ Հիվանդության սրման ախտանշաններն են՝ առատ, կաթնաշոռանման կամ նմանատիպ արտադրություն, քոր, այրոց (ցավ), կարմրություն։ Այդ շրջանում կանդիդոզի դեմ սովորական միջոցներով պայքարելն ապահով չէ․ ոչ բոլոր միջոցներն են թույլատրելի հղիության ընթացքում:

Կարդացեք՝ Կանդիդոզ․ սնկային հիվանդություն

Փոփոխվում է հեշտոցի և արտաքին սեռական օրգանների կառուցվածքը։ Հղի կնոջ հեշտոցն ավելի առաձգական է դառնում, փափկում է և ավելի շատ հեղուկ է արտազատում։ Փափկություն են ձեռք բերում նաև արտաքին սեռական օրգանները։ Այդ փոփոխությունների պատճառով վարակների հանդեպ խոցելիությունը մեծանում է, հնարավոր է, որ մաշկի գրգռում ի հայտ գա ցանկացած անհարմարությունից կամ լվացման ագրեսիվ միջոցից։

Հիգիենան առողջության պահպանման գլխավոր զենքերից է։ Հատկապես հղիության ընթացքում այն հատուկ պետք է լինի՝ հաշվի առնելով օրգանիզմի ֆիզիոլոգիական և հորմոնային վերոնշյալ փոփոխությունները։

Կյանքն զգալիորեն փոխվել է․ ժամանակակից կնոջ օրգանզիմը չունի բնությամբ տրված այն հզոր պաշտպանությունը, որն ունեցել են մեր տատերը։ Բացի այդ, ախտածին միկրոօրգանիզմները էվոլյուցիայի են ենթարկվում, ավելի կենսունակ ու անտարբեր են մնում ազդող նյութերի հանդեպ։ Այդ պատճառով էլ հարկավոր է ինտիմ հիգիենայի անվնաս ու արդյունավետ միջոցներ ընտրել և չհակվել «նախկինում ծննդաբերում էին, ոչ մի բան չկա, բացի ջրից ու օճառից, և երեխաներն էլ առողջ էին» կարծիքին։

Հղի կանանց հիգիենայի միջոցների հանդեպ ներկայացվող պահանջները

Լավ միջոցները՝ գել, օճառ և այլն, պետք է ունենան հետևյալ հատկությունները՝

  • պատրաստված լինի հիմնականում բնական բաղադրիչներից՝ պաշտպանիչ, հանգստացնող, խոնավացնող հատկություններով, 
  • ունենա թթվայնություն, որպեսզի լրացնի հեշտոցի բնական թթվայնության պակասը, 
  • ունենա հակաբորբոքային, մանրէազերծող, հակասնկային հատկություններ, 
  • երկարատև ապահովի հարմարավետությունը, 
  • չպարունակի քիմիական հոտեր ու ներկեր։ 

Միջոցների ընտրության հարցում խորհրդակցեք ձեր հղիությունը վարող բժշկի հետ։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…