Նախադաշտանային համախտանիշի առանձնահատկությունները

ՆԴՀ-ն ամբողջովին չուսումնասիրված ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է դաշտանին նախորդող մի քանի օրվա ընթացքում։ Սովորաբար դրանք անհետանում են դաշտանն սկսվելուն պես։
ՆԴՀ-ն խորացնող գործոններ են սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, էնդոկրին խանգարումները և այլն։
Որո՞նք են ախտանշանները
ՆԴՀ-ի հիմնական ախտանշաններից են ցավ կաթնագեղձերում և որովայնի ստորին հատվածում, անսովոր բնույթի արտադրություն, դյուրագրգռություն և նյարդային լարվածություն։
Նյարդահոգեկան ձևերը, որոնք կարող են արտահայտվել դյուրագրգիռ վիճակի սրմամբ, դեպրեսիվությամբ, լացկանությամբ և անգամ ագրեսիվությամբ։ Այդ ձևը հանդիպում է հիմնականում պերեմենոպաուզայի տարիքում։ Այտուցային ձև, որն արտահայտվում է կաթնագեղձերի փքվածությամբ, վերջույթների և դեմքի այտուցվածությամբ։
Ցեֆալգիկ ձև, որը դրսևորվում է գլխացավով։ Երբեմն այդ ցավը կարող է զգացվել նաև ակնագնդերում։ Ավելի ծանր դեպքերում գլխացավը կարող է ուղեկցվել սրտացավով կամ փսխումով։
Կրիզային ձև, որի դեպքում բարձրանում է զարկերակային ճնշումը, հնարավոր է, որ սրտի հատվածի ճնշման զգացում առաջանա, արագանա սրտխփոցը և մահվան հանդեպ վախ ի հայտ գա, ինչը հատուկ է սրտի հիվանդություն ունեցող մարդկանց։
Ռիսկի գործոններից են՝
- անամնեզում վիժման կամ աբորտի, գինեկոլոգիական վիրահատության, իգական սեռական օրգանների բորբոքման, գենիտալ կանդիդոզի, գլխուղեղային վնասվածքի դեպքեր,
- վատ սնուցում, ֆիզիկական ցածր ակտիվություն,
- վերարտադրողական ուշ տարիք։
ՆԴՀ-ի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ
Բուժման արդյունավետությունը դժվարանում է տարբերակիչ ախտորոշման բարդությամբ, քանի որ ՆԴՀ-ի ախտանշանները նման են այլ օրգան-համակարգերի հիվանդություններին բնորոշ ախտանշաններին և հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ (միգրեն, հիպերտոնիկ հիվանդություն, գլխուղեղի ուռուցք, երիկամների քրոնիկ հիվանդություններ և այլն)։ Ըստ այդմ՝ ՆԴՀ-ի համար ցուցված դեղորայքն անարդյունավետ կլինի։
Ի՞նչ անել
Ինչպես պայքարել ՆԴՀ-ի դեմ, եթե բժիշկը հաստատել է ախտորոշումը։ Բացի հորմոնաթերապիայի կամ նեյրոլեպտիկների ընդունման ռադիկալ տարբերակներից, կան կենսաբանորեն ակտիվ հավելանյութեր, որոնք շատ արդյունավետ են, օրինակ երեկոյան գինարբուկի յուղը։
Ոչ դեղորայքային մեթոդներից են՝ մերսումը, ֆիզիոթերապիան, ռեֆլեքսոթերապիան, ինչպես նաև С, А, Е վիտամինների ընդունումը։ Հորմոնաթերապիան նշանակվում է միայն ու միայն բժշկի ցուցմամբ։
Ինչպե՞ս կանխարգելել ՆԴՀ-ն
Որպես կանխարգելիչ միջոց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սեփական կենսակերպին՝
- փորձել բացառել սթրեսային իրավիճակները, սթրեսակայունություն ձեռք բերել,
- խուսափել կլիմայի կտրուկ փոփոխություններից,
- մեծացնել ֆիզիկական ակտիվությունը,
- վիտամիններ ընդունել,
- սնվել լիարժեք, ռացիոնալ,
- խուսափել աբորտից,
- հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից։
Նմանատիպ նյութեր

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Առատ դաշտան. պատճառները և բուժումը

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց
