Աղիքային ցուպիկ հեշտոցում

Աղիքային ցուպիկ հեշտոցում

Աղիքային ցուպիկը բնականորեն առկա է լինում օրգանիզմում, սակայն դրա որոշ տեսակներ հիվանդածին են և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ հայտնվելով ստամոքսաղիքային տրակտում։ Երբեմն պատահում է, որ աղիքային ցուպիկը հայտնաբերվում է նաև հեշտոցում։

Պատճառներն ու ախտանշանները

Առողջ կնոջ հեշտոցի միկրոֆլորայի 95% կազմում են լակտոբակտերիաները, և աղիքային ցուպիկը չպետք է առկա լինի նորմայում։ Դրա առկայությունը կարող է չդրսևորվել որևէ նշանով, սակայն հաճախ դեղնավուն, տհաճ հոտով արտադրություն է դիտվում։

Հայտվելով հեշտոցում և բազմանալով՝ աղիքային ցուպիկը հանգեցնում է բնական միկրոֆլորայի խախտման և կարող է բորբոքման ու այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են բակտերիալ վագինոզը, կոլպիտը, ցերվիցիտը և այլն։ Հետագայում վարակը կարող է հեշտությամբ ներթափանցել արգանդի խոռոչ և ձվարաններ, իսկ միզուկի մեջ հայտնվելով՝ կարող է ցիստիտ առաջացնել, ախտահարել միզապարկն ու երիկամները։

Քսուքում աղիքային ցուպիկի առկայության պատճառները մի քանիսն են՝

  • հիգիենայի կանոնների խախտում, սխալ լվացում, 
  • սխալ ներքնաշորի ընտրություն, 
  • անալ-հեշտոցային չպաշտպանված սեռական ակտ։ 

Ինչպե՞ս ազատվել աղիքային ցուպիկից

Եթե քսուքում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել, ապա պետք է անհապաղ բուժում սկսել։ Բուժումը ենթադրում է հակաբիոտիկների օգտագործում միայն գինեկոլոգի նշանակմամբ, համապատասխան հետազոտություններ անցնելուց և բակտերիայի զգայունակությունը որոշելուց հետո։

Հղիության պարագայում նշանակվում են այդ շրջանում թույլատրելի հակաբիոտիկներ, որոնք չեն ազդում պտղի զարգացման վրա։ Հակաբիոտիկներով բուժումից հետո նշանակվում են պրոբիոտիկներ, որոնք օգնում են կարգավորել միկրոֆլորայի հավասարակշռությունը։

Հետագայում վարակի կանխարգելման նպատակով հարկավոր է պահպանել մի շարք կանոններ՝

  • լողանալիս կամ ինտիմ լվացում անելիս հարկավոր է ջրի շիթն ուղղել առջևից հետ, 
  • պաշտպանվել սեռական հարաբերության ընթացքում, 
  • կրել բամբակյա, ոչ նեղ ներքնաշոր, 
  • հաճախակի փոխել ներքնաշորը։
Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…