Տրիխոմոնիազի ախտորոշումն ու բուժումը

Տրիխոմոնիազի ախտորոշումն ու բուժումը

Տրիխոմոնիազն ամենատարածված սեռավարակներից է։ Հարուցիչը հեշտոցային տրիխոմոնադներն են, որոնք անցնում են միզուկ և ներքին սեռական օրգաններ։ Հիվանդությունը բնորոշվում է գաղտնի կարճատև շրջանով (5-15 օր)։

Հիվանդության վաղ գանգատների ի հայտ գալուն կարող են նպաստել գինեկոլոգիական հիվանդությունները, էնդոկրին համակարգի խանգարումները, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև հիգիենայի կանոնների խախտումը։ Բակտերիաներն ակտիվորեն բազմանում են մենստրուացիայի շրջանում։

Հիվանդությունից ազատվելու համար խիստ կարևոր է վաղ ախտորոշումը և ժամանակին ստացած ճիշտ բուժումը, որպեսզի այն չդառնա քրոնիկ կամ թաքնված։ Տարբերում են տրիխոմոնիազի սուր, ենթասուր և թույլ ընթացքով փուլեր։ Քրոնիկ տրիխոմոնիազը (երկու ամսից ավել) տարբերվում է երկարատև ընթացքով և սրացումներով։

Տրիխոմոնադակրությունն ընթանում է առանց ախտանշանների, սակայն մեծ է լինում վարակման ռիսկը։ Սուր և ենթասուր տրիխոմոնիազն ընթանում է արտաքին սեռական օրգանների ցավով, քորով և այրոցով։ Միզուկում հայտնվելու դեպքում ի հայտ է գալիս թարախանման արտադրություն, միզելիս դիտվող ցավով, հնարավոր է, որ նաև արգանդի պարանոցի էրոզիա զարգանա։

Ախտորոշումը

Ախտորոշումը հիմնվում է հեշտոցից, արգանդի պարանոցից, միզուկից կամ մակերեսային էրոզիայից վերցված քսուքի մանրադիտակային հետազոտության արդյունքների վրա։ Ընդ որում՝ պրոցեդուրային նախորդող շաբաթվա ընթացքում չի կարելի հակատրիխոմոնադային որևէ դեղորայք օգտագործել։

Ինչպես ցանկացած այլ սեռավարակի դեպքում բուժումը ցուցված է լինում երկու զուգընկերներին էլ՝ և կնոջը, և՛ տղամարդուն, հատկապես եթե վերջինս գանգատվում է ցավից կամ ունի այլ ախտանշաններ։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…